Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԹՈՓՉՅԱՆԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՌԱԴԻՈ-ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ

Արխիվ 12-16

ԹՈՓՉՅԱՆԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՌԱԴԻՈ-ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ


Մայիսի 5-ին Վիեննայի Մյուզիքֆերայնի դահլիճում Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԸ կղեկավարի Սլովակիայի Ռադիո-սիմֆոնիկ նվագախումբը: Այս մասին «Իրավունքը» տեղեկացավ ԶԼՄ ներկայացուցիչներին հղած հաղորդագրությունից, որտեղ մաեստրոն թվարկել է ապրիլ ամսվա ընթացքում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կայացած բոլոր համերգները՝ նշելով, որ ապրիլին ելույթներ է ունեցել Թյուրինգիայի Սիմֆոնիկեր և Տալլինի Բարոկո նվագախմբերի հետ: ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավարը ներկայացրել է մայիս ամսվա ընթացքում սպասվող համերգները:

Է. Թոփչյանի փոխանցմամբ՝ մայիսի 16-ին Ա. Խաչատրյան համերգասրահում կկայանա համերգ՝ գերմանացի դիրիժոր Օլիվեր Վեդերի ղեկավարությամբ: Համերգի ընթացքում կհնչեն Ռոբերտ Շումանի թիվ 1 սիմֆոնիան և Վաչե Շարաֆյանի «Երկրորդ լուսինը» բալետից երեք հատված, հայտնի թավջութակահար Ռամոն Յաֆեի կատարմամբ Դմիտրի Կաբալևսկու Թավջութակի թիվ 2 կոնցերտը: Ռամոն Յաֆեն կանցկացնի նաև վարպետության դասեր:

Մայիսի 23-ին ռումինացի ճանաչված ջութակահար Ալեքսանդրու Տոմեսկուն ՀՊՖՆ-ի հետ կկատարի Մենդելսոնի Ջութակի կոնցերտը, իսկ երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի Վալենտինա Բաբորը՝ Մոցարտի Դաշնամուրի թիվ 9 կոնցերտը: Համերգի երկրորդ բաժնում կհնչի Մոցարտի թիվ 34 սիմֆոնիան:

Մայիսի 30-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ ՀՊՖՆ-ն կներկայացնի Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային անչափ հեղինակավոր մրցույթի մրցանակակիրներին՝ ֆրանսիացի դաշնակահար Ռեմի Ժընիեին և հայազգի ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Պետրոսյանին: Նախ կներկայացվի վերջինիս «Էայի ջրահետքերով» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան, ապա՝ Մոցարտի թիվ 20 Դաշնամուրի կոնցերտը:


Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ