Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏԱՆԸ ԿՀՆՉԻ Ռ. ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ «ԿԱՆՏԱՏ ՍԻՐՈ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏԱՆԸ ԿՀՆՉԻ Ռ. ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ  «ԿԱՆՏԱՏ ՍԻՐՈ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Մայիսի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա հոբելյանական համերգ, որի ընթացքում կհնչի ՀՀ ժողովրդական արտիստ,  ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանի վերջին շրջանում գրված «Կանտատ Սիրո» ստեղծագործությունը՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ (դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան): Համերգի մենակատարն է երգչուհի Սեդա Ամիր-Կարայանը (ալտ): Երեկոյի ընթացքում կհնչեն նաեւ  Ռ. Ամիրխանյանի տարածում գտած երգերը:

«Կանտատ Սիրո» ստեղծագործության պրեմիերան տեղի է ունեցել 2012-ի հուլիսի 17-ին` Շտուտտգարդի սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի եւ Ս. Ամիր-Կարայանի կատարմամբ (դիրիժոր` Թոմաս Քամմել): Երեւանում այն առաջին անգամ կատարվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Օրատորիալ ժանրում գրված այս ծավալուն ստեղծագործությունը կազմված է 10 արիաներից: Բանաստեղծական շարադրանքը կոմպոզիտորինն է, բացառությամբ «Ես այն օրվանից գոյություն առա» եւ  «Դու ինձ ստիպեցիր, որ ես լսեմ» տեքստերի, որոնք փոխառնված են Ալ. Կիրակոսյանի «Արմատ եւ Էություն» ժողովածուից: Կանտատի հիմքում ընկած է նվիրական սիրո գաղափարը` որպես հավերժի խորհրդանիշ:


Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ