Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՕԴԵՍԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԳՆԱԼՈՎ ՍՐՎՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՕԴԵՍԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԳՆԱԼՈՎ ՍՐՎՈՒՄ Է

Ուկրաինայի Օդեսա քաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով 41 մարդ է զոհվել: 174 հոգի բժշկական օգնության է դիմել, տուժածներից 77-ին հոսպիտալացրել են, նրանցից 25-ի վիճակը ծանր է: Օդեսացիներին խնդրել են արյուն հանձնել:

Օդեսայում եռօրյա սուգ է հայտարարվել: Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունը հայտնում է 37 զոհի և մոտ 200 վիրավորի մասին: Վիրավորների թվում 22 ոստիկան կա: Մայիսի 2-ի դեպքերի կապակցությամբ 10 քրեական գործ է հարուցվել զանգվածային սպանությունների, կանխամտածված սպանությունների, խուլիգանության, պետական շենքերի գրավման և այլ հոդվածներով: Արդեն 130 ձերբակալված կա:

Օդեսայում Ուկրաինայի ՆԳՆ գլխավոր վարչության կազմում ստեղծվում է հատուկ նշանակության «Փոթորիկ» ստորաբաժանումը: Հատուկ ստորաբաժանումը ստեծվելու է կարճ ժամկետում, գործընթացն ամբողջությամբ բաց է լինելու, նշել է ոստիկանության ներկայացուցիչը. «Կոչ ենք անում բոլորին, ովքեր պատրաստակամ են օգտակար լինել Ուկրաինային և կանգնել պետականության ու ամբողջականության, կարգուկանոնի ու քաղաքացիների անվտանգության պաշտպանության համար, մտնել նոր ստեղծվող ստորաբաժանման շարքեր»: Թեկնածուները պետք է մինչև 35 տարեկան Ուկրաինայի քաղաքացիներ լինեն, չունենան քրեական անցյալ և ցանկալի է, որ զինծառայություն անցված լինեն Ուկրաինայի Զինված ուժերում:

Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքում զինված ուժերի ստորաբաժանումների և ռուսամետների բախումների հետևանքով զոհվել է 10, վիրավորվել 30 մարդ: Մարտի 2-ին հակաահաբեկչական գործողության շրջանակում Ուկրաինայի զորքերը գրոհ են սկսել Կրամատորսկի վրա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ