Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Հ. ՂԱՓԼԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՑ

Արխիվ 12-16

Հ. ՂԱՓԼԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՑ


2014թ. ապրիլի 23-ից մայիսի 2-ը Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը «Հուլիոս Կեսար» ներկայացումով (բեմադրությունը` ՀՀ Ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր` Արմեն Խանդիկյան) մասնակցել է Ռումինիայի Կրայովո քաղաքի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնին: Այս տարի փառատոնի ծրագրում տեղ էին գտել այնպիսի հանրահայտ բեմադրիչների աշխատանքներ ինչպիսիք են` Սիլվիո Պուրկարետեն, Էդվար Հոլը, Դեկլան Դոնելլանը, Յուրի Բուտուսովը, Օսկարաս Կորշունովասը, Յանուշ Վիշնևսկին և այլոք:

Ըստ ծրագրի Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Հուլիոս Կեսար» ներկայացումը ցուցադրվել է Կրայովո և Թարգու-ջյու քաղաքներում:

Ռումինիայի Կրայովո քաղաքում անցկացվող Շեքսպիրյան փառատոնը համարվում է Եվրոպայի  ամենահեղինակավոր թատերական փառատոներից մեկը: Այն ունի 20 տարվա պատմություն: Փառատոնը տեղի է ունենում երկու տարին մեկ` ընդգրկելով աշխարհի լավագույն շեքսպիրյան ներկայացումները:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ