Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Բնապահպանները նոր նախարարի մասին. «Զուտ բիզնես ոլորտի մարդ է»

Արխիվ 12-16

Բնապահպանները նոր նախարարի մասին. «Զուտ բիզնես ոլորտի մարդ է»

Բնապահպանության նոր նախարարից բնապահպանների սպասելիքները մեծ չեն, ավելին, նրանք որևէ դրական փոփոխության հույս չունեն:

Բնապահպանները նոր նախարարի մասին. «Զուտ բիզնես ոլորտի մարդ է»Այսօր լրագրողների հետ հանդիպմանը բնապահպան Ինգա Զարաֆյանը նկատեց, որ ավիրվում են ջրային ռեսուրսները և դրա վառ ապացույցը Արարատյան դաշտի աղետալի վիճակն է. «Դրան հասցրեց հասնել նախորդ կառավարությունը»:

Ինչ վերաբերում է նոր նախարարին, ապա ըստ Ինգա Զարաֆյանի, Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանը «զուտ բիզնես ոլորտի մարդ է»:

«Բիզնեսի շահերը պաշտպանող մարդ է, նա ոչ մի անգամ չի եղել այդ ոլորտի մասնագետ, ոչ տրամաբանական ոլորտից մարդիկ են բերել նախարարություն»,- ավելացրեց նա:

«Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը ևս սպասելիքներ չունի նոր կառավարությունից. «Գնալով որակազրկվում է: Մենք հիմա պետք է ֆիքսենք խնդիրները, հիմնավորենք դրանք և ցույց տանք, թե որոնք են բնապահպանության նախարարի ֆունկցիաները»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ