Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԵՎ LAMBORGHINI ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ

Արխիվ 12-16

ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԵՎ LAMBORGHINI ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ

Բոլորովին վերջերս, Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ 67 կողմ եւ 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց շքեղության մասին օրենքը, ըստ որի, այսուհետ 25 մլն դրամ եւ ավել գին ունեցող շքեղ մեքենաների ակցիզավորումը՝ շքեղության հարկը հանվում է: Այս օրենքի ընդունումից առավել ուրախ են այն անձինք ու հատկապես պատգամավորները, ովքեր անտարբերությամբ չեն անցնում շքեղ կոչվող որեւէ բանի կողքից: Եվ այսպես, մեր տեղեկություններով, ԲՀԿ-ական պատգամավոր, ապակե տարաների արտադրությամբ զբաղվող ձեռնարկության սեփականատեր Մելիք Մանուկյանը, նույն ինքը` շշի Մելոն, այս տարի իրեն առանձնահատուկ ճոխություն է թույլ տվել ձեռք է բերելով դեղին գույնի Lamborghini տեսակի ավտոմեքենա, որը բավականին թանկարժեք է եւ հենց այդ գույնից, 2013 թվականին թողարկվել է սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 100 օրինակ: Այս շքեղ մակնիշը դասվում է աշխարհի ամենաթանկ մեքենաների շարքին եւ նրա մոտավոր արժեքն է1 մլն $: Իսկ թե ինչպես կարելի է պատգամավորական աշխատավորձով ձեռք բերել նմանատիպ արժողությմաբ ավտոմեքենա, կարելի է միայն երազում պատկերացնել: Այնպես որ ժողովրդի դարդ ու ցավի մասին խոսելը հեշտ է, սակայն նույն ժողովրդի հաշվին աշխարհի ամենաճոխ մեքենաներ ձեռք բերելը կարծես այդքան էլ դժվար չէ:

Ի դեպ նշենք, որ պատգամավորը հայտնվել է սկանդալային պատմությունների մեջ` հարազատների պատճառով: Ըստ լուրերի նրա եղբորորդի Մովսես Մանուկյանը, հարբած վիճակում վիճաբանել է Աբովյան քաղաքի քաղաքացի Համազասպ Լալայանի հետ եւ բռնություն կիրառել նրա կնոջ` Մարինե Ասատրյանի նկատմամբ, զենքով դիտավորությամբ հարվածելով Մարինեի դեմքին ու կրծքավանդակին` պատճառելով արյունազեղում: Արդյունքում խուլիգանություն իրականացնողները այսօր կանգնած են դատարանի առաջ:

Սա էլ բավարար չէ, բոլորովին վերջերս հենց Մելոյի որդին է հայտնվել ոստիկանության ուշադրության կենտրոնում կրկին վիճաբանություն կատաելու համար, չնայած, որ պատագամվորը փորձել է հերքել ասելով, որ իր տղան շատ խելոք գնում է համալսարան դասի եւ նույնչափ խելոք էլ տուն է վերադառնում: Սակայն կան տեղեկություններ այն մասին, որ ԲՀԿ-ական պատգամավորը 18 ամյա որդու արարքները մաքրելու գործով հաճախակի է երեւացել ոստիկանության քննչական համապատասխան բաժնում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ