Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՄԵՆԱՄԱՐՏԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՄԵՆԱՄԱՐՏԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

 

Հանգստյան օրերին Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնել էր Վրաստան, որտեղ մեր մարզիկները ընկերական մենամարտեր անցկացրեցին վրացի բռնցքամարտիկների հետ: Գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ, մեր մարզիկները ռինգ դուրս եկան 8 քաշային կարգերում՝ 56կգ, 60կգ, 64կգ, 69կգ, 75կգ, 81կգ, 91կգ, +91: Յուրաքանչյուր քաշային կարգում Դավիթ Թորոսյանը փորձարկեց երկու մարզիկի: Համեմատաբար ավելի հաջող հանդես եկան թեթև քաշային կարգերում հանդես եկող մեր բռնցքամարտիկները: Իսկ ահա ծանր քաշային կարգերում մեր մարզիկներերի ելույթները հաջող չէին և երևում էր, որ ծանր քաշային կարգերում դեռ խնդիրներ ունենք: Տեղեկացնենք, որ առաջիկայում վրացի մարզիկների հետ ընկերական մենամարտեր տեղի կունենան նաև Հայաստանում: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ