Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Վարչապետ. «ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԸ ՍԽԱԼ Է ԸՆԿԱԼՎԵԼ»

Արխիվ 12-16

Վարչապետ. «ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԸ ՍԽԱԼ Է ԸՆԿԱԼՎԵԼ»

http://www.panorama.am/am/politics/2014/05/06/gagik-carukyan/

«Եթե Գագիկ Ծառուկյանը հակադարձել է ՀՀԿ խոսնակի հայտարարությանը, ապա ցավով պետք է արձանագրվեմ, որ այդ հայտարարության իմաստը սխալ է ընկալվել»: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն panorama.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի  այն հայտարարությունը, թե առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը այլեւս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը:

“Անկեղծ ասած՝ դժվար է պատկերացնել, թե պարոն Ծառուկյանի հայտարարությունը ուղղակի հոխորտանք էր ՀՀԿ-ի հասցեին: Դժվար եմ դա պատկերացնում, հատկապես, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի խնդիրը ոչ թե այլոց քարկոծելն է, այլ սեփական ծրագրերով ու գործունեությամբ քաղաքական դերակատարման ավելացումը: Առավել հավանական եմ համարում, որ պարոն Ծառուկյանը հակադարձել է ՀՀԿ խոսնակի՝ օրեր առաջ արված հայտարարությանը:

Եթե դա այդպես է, ապա ցավով պետք է արձանագրեմ, որ այդ հայտարարության իմաստը սխալ է ընկալվել. այն որեւէ այլ կուսակցության դեմ, հատկապես ԲՀԿ-ի դեմ, որեւէ երանգ չի պարունակել եւ վերաբերել է Հանրապետական կուսակցության ինստիտուցիոնալ դերակատարությանը: Կարծում եմ՝ այս մասին մենք դեռ առիթներ ունենալու ենք շատ ավելի հանգամանալից խոսելու”,-ասաց վարչապետը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ