Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙԺԱՌԱՆԳԱԿԱՆՆԵՐԸ՚ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ ՙՊՈՒՏԻՆԻԶՄԻ՚ ԴԵՄ ԱԿՑԻԱՅԻՆ

Արխիվ 12-16

ՙԺԱՌԱՆԳԱԿԱՆՆԵՐԸ՚ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ ՙՊՈՒՏԻՆԻԶՄԻ՚ ԴԵՄ ԱԿՑԻԱՅԻՆ

Մայիսի 18-ին տեղի կունենա հանրահավաք` ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի եւ նրա գործելաոճի, որը կոչվու է ՙՈ°չ պուտինիզմին՚, եւ պետք է ավարտվի ՌԴ դեսպանատան մոտ: Հանրահավաքն իրականացնողների ցանկի մեջ է մտնում ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Հետաքրքիրն էլ այն է, որ Մաքսային միությանը մշտապես դեմ արտահայտվող ՙԺառանգություն՚ կուսակցությունը դեռեւս չի անդրադարձել ՙպուտինիզմի՚ դեմ ակցիային: Արդյոք ՙժառանգականները՚ կմասնակցեն տվյալ հանրահավաքին` ճշտեցինք ՙԺառանգություն՚ կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանից. ՙԱնկեղծ ասած` առաջին անգամ եմ լսում այդ մասին, անգամ չգիտեմ, թե ովքեր են կազմակերպիչները: Պարզապես տեղեկացած եմ, որ մոտ օրերս այդպիսի մի անպատասխանատու նախաձեռնություն եղավ, երբ կազմակերպիչներն անգամ չէին եկել նախաձեռնած ակցիային: Ես եթե որեւէ բանի մասնակցում եմ, որը չի հակասում կուսակցության պաշտոնական գծին, առնվազն պետք է տեղյակ լինեմ օրակարգի մասին, իսկ տվյալ պարագայում օրակարգը ինձ հայտնի չէ՚:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ