Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԻ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԱՌՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ՚

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԻ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԱՌՆԵԼ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ՚


ՙԺողովրդի ցավը ոչ թե թաղել է պետք, այլ` բուժել եւ հետեւանքները վերացնել: Հայոց ցեղասպանությունը հայ եւ թուրք ժողովուրդների ընդհանուր ցավը չէ, դա մարդկային ողբերգություն եւ թուրքական կայսրության ամոթն ու խայտառակությունն է՚,- նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի բարբաջանքը:
Նրա խոսքով, ցավը բուժելու եւ հետեւանքները վերացնելու համար Թուրքիան ձեւական բնույթ կրող հայտարարությունների փոխարեն պետք է Գերմանիայի օրինակին հետեւի, պետք է ընկալի, որ հայ ժողովուրդն իր երկրի տարածքում ցեղասպանության զոհ է դարձել: ՙԹուրքիան պետք է ընկալի, որ դա հայերի համար հայրենիքի կորուստ էր եւ դադարեցնի հարեւանների հետ վերջնագրերով խոսելու քաղաքականությունը: Եվ ամենակարեւորը` Թուրքիան պետք է դադարեցնի կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը: Միջազգային հանրությունը վաղուց արդեն ընդունել է այն՚,- նշել է ՀՀԿ մամլո խոսնակը:
Է. Շարմազանովը նաեւ Թուրքիայի ԱԳ նախարարին հիշեցրել է, որ օսմանյան դատարանը մահապատժի վճիռ է կայացրել Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ, որն ի կատար է ածվել ՙՆեմեզիս՚ կազմակերպության կողմից:
Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր. ՙՎիճաբանություններն այն մասին, թե ինչու եւ ինչպես է պատահել հայկական ողբերգությունը, այսօր շարունակում է բազմաթիվ հայերի ու թուրքերի տանջել: Ցավի, տառապանքների, զրկանքների եւ նշանակալի թվով զոհերի մասին համայնքային ու ազգային հիշողությունները շարունակում են հայ եւ թուրք ժողովուրդներին միմյանցից հեռու պահել: Ազգային հիշողությունները կարեւոր են: Բայց չե±ն կարող արդյոք հայկական եւ թուրքական պատմագրությունները մերձենալ միմյանց, չի± կարող արդյոք ՙարդարացի ճշմարտություն՚ ծնվել: Հավատք ունենալով, որ դա հնարավոր է, Թուրքիան առաջարկել է 1915թ. իրադարձություններն ուսումնասիրելու համար թուրք եւ հայ պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել, որի եզրահանգումներն այդ ողբերգական ժամանակահատվածի ճիշտ ըմբռնման կբերեն եւ, հուսով եմ, կօգնեն մեր հարաբերությունների կարգավորմանը՚:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ