Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ ՄՏԱԾՎԱԾ ՍԵՎ PR, ԹԵ ՎԱՏ ԵՐԱԶ

Արխիվ 12-16

ԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ ՄՏԱԾՎԱԾ ՍԵՎ PR, ԹԵ ՎԱՏ ԵՐԱԶ


Այսօր Կոպենհագենում կկայանա ՙԵվրատեսիլ-2014՚-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը եւ առաջինը ելույթ կունենա հենց Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն իր ՙNot alone՚ երգով: Չնայած, բուքմեյքերները հիմնականում խաղադրույք են կատարում հենց մեր մասնակցի` Արամ MP3-ի հաղթանակի համար, այնուամենայնիվ, քիչ չեն դեպքերը, երբ նույն այդ կանխատեսումները, մեղմ ասած, նմանվում են, ոչ ավել ոչ պակաս, սուրճի մրուրով գուշակություններին: Որի արդյունքում, միեւնույն է, հայերս 4-րդ հորիզոնականից վերեւ չենք շարժվում: Այնուամենայնիվ, նյարդային համակարգը տակնուվրա անող կանխատեսումներով չզբաղվենք` դա թողնելով գործի սիրահարներին: Օրինակ` ըստ այդ կանխատեսումների, Ռուսաստանը ներկայացնող Տոլմաչով քույրերը չունեն տասնյակը մտնելու հնարավորություն, ի տարբերություն Շվեյցարիայի ու Նորվեգիայի ներկայացուցիչների, որոնք 2-րդ եւ 3-րդ հորիզոնականներում են:
Ինչեւէ, վերադառնալով Հայաստան ու հատկապես հայկական էլեկտրոնային մամուլի տեսությանը, մի տեսակ նողկանք ես ապրում: Արդեն մի քանի օր է այն ողողված է  չկողմնորոշված սեռի` այն էլ հայ երիտասարդի (որն արդեն 2 տարի է բնակվում է Գերմանիայում, ինչպես ինքն է շեշտում) տեսանյութով, որը քննադատելով մեկնաբանում է Արամ MP3-ի անգլերենը եւ կարծիք հայտնում, որ նրա նմանին ուղղակի սխալ էր ՙԵվրատեսիլ՚ ուղարկելը: Բայց, լավ կլինի, որ այդ նույն երիտասարդը Արամին քննադատելու փոխարեն, նախ հիշեր, որ անգլերենն Արամի մայրենի լեզուն չէ, եւ հետո վատ չէր լինի, որ ինքն էլ հայերեն խոսել կարողանար: Դա դեռ բավական չէ, չկողմնորոշված սեռի երիտասարդը տեսանյութում, ձեռքի հետ էլ, փնովում է հայերի ճաշակն ու Հայաստանը: Չնայած, իր նմանն արժանի չէ ո°չ Հայաստանին, ոչ էլ` առավել եւս, մայրենի լեզվին, իր անորոշ սեռով այն չպղծելու համար:
Անցնելով առաջ` նշենք, որ անհասկանալի արարածը նույնիսկ իրեն իրավունք է վերապահում հեռու Գերմանիայում, իր տաքուկ բնակարանում նստած` կարծիք թելադրել` արժանի թեկնածուներ տեսնելով Շպռօտին եւ Ջուսին, իսկ Արամ MP3-ին անվանել հոմոֆոբ: Այն դեպքում, երբ տեսանյութի տակ Հայաստանից գրված մեկնաբանություններում իրեն համասեռամոլ են անվանում, իսկ վերջինս էլ հաճույքով հաստատում է այն եւ մի բան էլ նշում, որ ուրախ է դրա համար եւ չի էլ թաքցնում այն:
Ինչեւէ, գուցե սա էլ հերթական եվրատեսիլյան մտածված սեւ PR-ի մի տեսակ է` հայաստանյան պատվիրակության կողմից, բայց եթե նույնիսկ այդպես է, ապա այն վատ երազ է հիշեցնում:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ