Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎՒ ՆԿԱՐԻՉ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏՄԱՀՈՒ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎՒ ՆԿԱՐԻՉ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏՄԱՀՈՒ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

 

2014թ. մայիսի 10-ից հունիսի 10-ը Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի (1923-2013) «Ներհայեցում» խորագիրը կրող հետմահու առաջին ցուցահանդեսը:

Այս ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում առավել ըդգրկուն և ամբողջական ներկայացնել գեղանկարչի ստեղծագործական ողջ ուղին` ներառելով հեղինակային աշխատանքներ  ստեղծագործական տարբեր` այսպես կոչված եգիպտական-սովետական-անկախության շրջափուլերից: Միջոցառման ամբողջականությանն են նպաստում ՀԱՊ հավաքածուի և ընտանիքի սեփականություն հանդիսացող գեղանկարչական, գրաֆիկական և վերջին շրջանի քանդակային  աշխատանքների համատեղ ցուցադրությունը:

Եգիպտահայ գեղանկարիչը ուսանել է նախ Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, այնուհետև Կահիրեի Գեղարվեստից, Փարիզի Գրան Շոմիեր  ակադեմիաներում: 1962թ. արտերկրում արդեն հայտնի արվեստագետը, հայրենադարձվելով Սովետական Հայաստան, թարմ շունչ և գեղանկարչական նոր, յուրովի մտածելակերպ ներմուծեց ոչ միայն հայ կերպարվեստ, այլ սովետական արվեստ ընդհանրապես` դառնալով  գեղանկարչական «խիստ» ոճի  հիմնադիրներից մեկը: Ավելի ուշ 80-ամյա վրձնի վարպետը սկսեց ներկայանալ նաև քանդակներով: Ստեղծագործական երկարատև տարիների ընթացքում նկարիչն արժանացել է բազմաթիվ կոչումների և պարգևների, անհատական և խմբային ցուցահանդեսներով  ներկայացել ինչպես նախկին ԽՍՀՄ երկրներում, այնպես էլ եվրոպական` Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում:


Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ