Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԱԿ-ԻՍՏՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՉՆԿԱՏԵԼ ԻՐԵՆՑ ԴՌԱՆ ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻԻՆ

Արխիվ 12-16

ՀԱԿ-ԻՍՏՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՉՆԿԱՏԵԼ ԻՐԵՆՑ ԴՌԱՆ ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻԻՆ

 

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով հայտնի է փողոցներում պառկելով ու ակցիա անելով` որոշել է հերթով ԱԺ ՀԱԿ խմբակցության բոլոր պատգամավորների տների առջեւ ակցիաներ անել: Ի դեպ, արդեն իսկ դա իրականացրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի տան դիմաց: Առաջիկայում նախատեսում է նաեւ նման ակցիա իրականացնել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի տան դիմաց: Ինչպես պնդում է ակտիվիստը, իր պահանջն է, որպեսզի ՀԱԿ պատգամավորը ներկայացնի հրապարակային հաշվետվություն` իրենց ընտրողին:

Թե ինչ են մտածում այս մասին ՀԱԿ-իստները, «Իրավունքը» փորձեց պարզել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լեւոն Զուրաբյանից եւ Ստեփան Դեմիրճյանից, սակայն, հավանաբար, վերջիններս Վ. Գասպարիի  ակցիաների մեկնաբանությունից խուսափելու համար ընդհանրապես զանգերին չեն պատասխանում: Ամեն դեպքում, «Իրավունքին» հաջողվեց զրուցել ՀԺԿ վարչության անդամ Գրիգոր Հարությունյանի հետ, ով բոլորովին տեղյակ չէր ակցիայից: Իսկ թե ի՞նչ կարծիք ունի ընդհանրապես ՀԱԿԿ-ն այս ամենի վերաբերյալ, փորձեցինք պարզել ՀԱԿԿ մամլո խոսնակ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԻՑ.

- Ես տեղյակ չեմ այդ մասին:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.- Իհարկե, պարզ է, որ ոչ միշտ է կանգնած իրականացնում իր ակցիան Վ.Գասպարին, բայց թեկուզեւ պառկած` մի՞թե նրան չեն նկատում ՀԱԿ-ում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ