Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԵԹԵ ՖՈՐՍ ՄԱԺՈՐ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՆԱ, ԱՊԱ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԸ ՉԻ ՄՏՆԻ ՈՒԿՐԱԻՆԱ

Արխիվ 12-16

ԵԹԵ ՖՈՐՍ ՄԱԺՈՐ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՆԱ, ԱՊԱ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԸ ՉԻ ՄՏՆԻ ՈՒԿՐԱԻՆԱ

http://novostink.ru/uploads/posts/2014-05/1399381959_big_0609497503bbfa128ccf6b842ece90e7.jpgԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, խոսելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ասաց, որ հեղափոխության հետևանքով շատ իրադարձություններ են տեղի ունեցել և հարկավոր է  կայունացնել երկիրը: «Իրավունք»-ի հարցին՝  արդյո՞ք rուսական զորքը կմտնի Ուկրաինա, բանախոսը նշեց. «Եթե ֆորս մաժոր տեղի չունենա, ապա ռուսական զորքը չի մտնի Ուկրաինա, Ռուսաստանում արդեն  որոշումը կայացված է՝ Ուկրաինա զորք չմտցնելու վերաբերյալ, սակայն ոչ մի բան չի կարելի բացառել քաղաքականության մեջ: Արևմուտքի և ԱՄՆ-ի տեսակետները Ուկրաինայի հարցում տարբերվում են. ձմռանը եվրոպացիներն են ցրտահարվելու՝ գազ չունենալու  պատճառով, ոչ թե ամերիկացիները»:

Խոսելով Ուկրաինայի աշխարհաքաղաքական նշանակության մասին, քաղաքագետը նկատեց. «Ուկրաինան աշխարհաքաղաքական շատ կարևոր դիրք ունի: Ամբողջակականության պահպանման առումով  այն այսօր շատ նման է 4 տարի առաջվա Ղրղզստանին և 6 տարի առաջվա Վրաստանին:  Սակայն աշխարհաքաղական դիրքով Ուկրաինան  ավելի կարևոր դեր ունի, քան Ղրղզստանը: Այն ինչ կատարվում է այժմ Ուկրաինայում,  ուկրաինացիների ձեռքի գործն է և դեռ ավելի հետաքրքիր բաներ են առաջիկայում սպասվում»:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ