Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ՈՉ ԽՄԵԼՈՒ, ՈՉ ԷԼ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՉՈՒՆԵՆՔ»

Արխիվ 12-16

«ՈՉ ԽՄԵԼՈՒ, ՈՉ ԷԼ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՉՈՒՆԵՆՔ»

Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչները պատրաստվում են փակել Արմաշից դեպի Երասխավան տանող ճանապարհը: Պատճառը ոռոգման ջուրն է, որի համար գյուղացիները տևական ժամանակ բարձրաձայնում են: «Էլ դիմանալ չի լինում ոչ ոռոգման, ոչ էլ խմելու ջուր չունենք, որոշել ենք ամբողջ գյուղով հավաքվենք փակենք ճանապարհը: Մարզային իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում այս ուղղությամբ, ուստի որոշել են մենք մեզանով այս հարցը կարգավորել»,- «Իրավունքի» հետ զրույցում ասացին Արմաշ գյուղի գյուղացիները:

Հիշեցնենք, որ գյուղի բնակիչները պնդում են, որ չունեն ոչ ոռոգման, ոչ էլ խմելու ջուր: Հավելենք,  որ ՀՀ Կառավարությունը խոստացել է համապատասխան օգնություն ցուցաբերել գյուղացիներին, ընդ որում՝ զեղչեր սահմանել ոռոգման ջրի համար, բայց այդ օգնությունից, չգիտես ինչու, չեն կարող օգտվել արմաշցիները: Մենք փորձեցինք կապվել նաեւ Արմաշ գյուղի գյուղապետի հետ, սակայն պարոն Զեյնալյանը, մեր բազմաթիվ զանգերն այդպես էլ անպատասխան թողեց:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ