Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԹԻԿՆԱԶՈՐԻ ՊԵՏԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է

Արխիվ 12-16

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԹԻԿՆԱԶՈՐԻ ՊԵՏԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է

Մեր տեղեկություններով, մոտ 10 օր առաջ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի որդին, ում մեքենան դիվանագիտական պետհամարանիշ է կրում, Արշակունյաց փողոցի վրա գտնվող արգելված հատվածում էր մեքենան կայանել: Այդ պատճառով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի հրամանով մեքենան փորձել են տեղափոխել տուգանային հրապարակ: Մինչ գործընթացը կզարգանար, Ա. Աբրահամյանի որդին անմիջապես զանգահարում է հորը, ով էլ իր հայաստանյան բարձրաստիճան կապերով կարողանում է հարցին լուծում տալ: Ի դեպ, նշենք, որ կա հրաման, համաձայն որի, դիվանագիտական մեքենաների վարորդների կողմից կատարած խախտումների մասին, նամակի ձեւով, պատշաճ մակարդակով տեղեկացվում է համապատասխան երկրի դեսպանատուն, որտեղ էլ որոշում են` ինչ անել:
Սակայն մեր նույն աղբյուրի պնդմամբ, այս միջադեպից հետո թիկնազորի պետը, ով մինչ այդ էլ հայտնվում էր մի շարք սկանդալների կիզակետում, լուրջ խնդիրների առաջ է կանգնել, ավելին` խոսակցություններ կան, որ նա հիմա ձերբակալված է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ