Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՀՈՒՍԱԼՔՈՒԹՅԱՆ ՃԻՉԸ

Արխիվ 12-16

ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՀՈՒՍԱԼՔՈՒԹՅԱՆ ՃԻՉԸ

ՙԺառանգության՚ տունը կռիվ է ընկել, ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել` ԱԺ-ում կառավարության ծրագրին դեմ քվեարկեն, թե բոյկոտեն: Կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը եւ երիտասարդական թեւը կողմնակից են, որպեսզի առավելագույնս աղմուկ բարձրացվի ԱԺ դահլիճում, իսկ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը կողմ է բոյկոտի տարբերակին` անգամ կարծիք հայտնելով, որ ընդհանրապես պետք չէ նիստին մասնակցել:
Ըստ ՙԺառանգությանը՚ մոտ կանգնած աղբյուրի` Ռուբիկ Հակոբյանին անգամ մեղադրել են, որ նա մտադիր է իշխանությանը վատամարդ չլինել ու այդ պատճառով ուզում է բացակայել նիստից: Այդ վեճերի արդյունքը եղավ Ստյոպա Սաֆարյանի հուսալքության ճիչը, որը նա հրապարակել է ՙՖեյսբուքում՚. ՙԱրդեն հրապարակ է նետվում ՙթեզ՚, որ ՙ4 ոչ իշխանական ուժերը միասնաբար չմասնակցեն ՙնոր՚ կառավարության կողմից ներկայացված ծրագրի քվեարկությանը՚: Ինչո±ւ չմասնակցեք.
1. Որպեսզի ԱԺ նախագահի ընտրության խայտառակությունը չլինի,
2. Վստահ չեք, որ բոլորով ՙդեմ՚ կքվեարկեք,
3. Ում եք փրկում. բոլորը պետք է լինեն ԱԺ դահլիճում եւ միահամուռ դեմ քվեարկեն,
4. Միթե պարզ չի, որ այդպես ավելի հեշտ է լինելու իշխանության համար,
5. Որպեսզի ՀՀԿ-ը կոճակասեղմությամբ անցկացնի ծրագիրը:
Ասեմ, իմ համար դա հավասարազոր կլինի Կառավարության ծրագրին կողմ քվեարկելուն: Դա նման է լինելու գազային պայմանագրերի ժամանակ դահլիճից դուրս գալուն, որպեսզի Սուքիաս Ավետիսյանը ՙլավ ու հեշտ հաշվի՚ քվեները: Այս ամենը արդեն տհաճ է՚:
Հիշեցնենք, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կողմից քվեները ՙլավ ու հեշտ հաշվելը՚ տեղի ունեցավ այն բանից հետո, որ Զարուհի Փոստանջյանը գողացել էր պատգամավորների քվեարկության քարտերը: Ուրեմն ինչ, Ստյոպա Սաֆարյանը նաեւ խոսակցություն է ունեցել քարտերը նորից գողանալու տարբերակի մասին, որ ակամա հիշել էր Սուքիաս Ավետիսյանի ՙքվե հաշվելը՚:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ