Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՏԵՂԱԿԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ

Արխիվ 12-16

ՏԵՂԱԿԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ


Տավուշի մարզի Վարագավան գյուղից 3,5 կմ հարավ-արեւմուտք գտնվող Նոր Վարագավանք հայկական վանական համալիրը այսօր վերանորոգվում է, սակայն եկեղեցու թե՛ հին եւ թե՛ նոր պատերի վրա կարելի է տեսնել ոչ թե 13-րդ դարի գրություններ, այլ 21-րդ դարի սեւագրություններ: Որոշ վայ հայերի ձեռքով եկեղեցու ներսի եւ դրսի պատերին փորագրված ու կավճագրված են անուններ, անբովանդակ արտահայտություններ...  Այո՛, մինչ մեր, մեղմ ասած, ոչ բարյացակամ հարեւաններին ենք մեղադրում վանդալիզմի դրսեւորումների մեջ, մեզանում այն գլուխն առած գնում է:
Հիշեցնենք, որ վանքը հիմնել է Դավիթ Բ Կյուրիկյան թագավորը 1193-1198 թթ., հետագայում համալիրն ավելի է մեծացրել թոռը` Վասակ Բ-ն` 1234-1237 թթ.: Այն սկզբից կոչվել է Անապատ:

Նոր Վարագավանք անունը ստացել է Վասպուրականի հռչակավոր Վարագավանքը մոնղոլների կողմից ավերելու պատճառով: Վարագավանքի հոգեւոր առաջնորդ Ղուկասը 1213 թ. Անապատ է տեղափոխել Վարագավանքում պահվող մասունքները, այդ թվում` Սուրբ Խաչափայտի կտորը, որ բերել էին Հռիփսիմյան կույսերը:
Իսկ մեզ մնում է հուսալ եւ հավատալ, որ վերանորոգումից հետո եկեղեցին չեն պղծի այլեւս, մինչդեռ նման իրավիճակը Հայաստանի բոլոր ծագերում էլ կա:
Հայե՛ր, բավ է ջուր լցնեք թշնամու ու աղանդների ջրաղացին, նման դրսեւորումով ոչ թե ձեր անուններն եք սրբագրում եկեղեցու Սուրբ պատերին, այլ միգուցե դեպի դժոխք ձեր ուղիղ չվերթն եք ապահովում:



Նյութը եւ լուսանկարները` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ