Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՄԱՀԱՑԵԼ Է ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ

Արխիվ 12-16

ՄԱՀԱՑԵԼ Է ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ


Այս գիշեր ԱՄՆ-ի Լոս Անջելոս քաղաքում մահացել է երգչուհի Ֆլոր Մարտիրոսյանի ամուսինը` Հրահատ Գեւորգյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ընտանիքի մտերիմ Արայիկ Մանուկյանը գրելով. «Այս գիշեր ԱՄՆ-ում, Լոս Անջելեսում մահացել է Հրահատ Գեւորգյանը: Երկար ժամանակ Հրահատը ծանրհիվանդ էր: Իր սիրելի տիկնոջ, մեր անզուգական երգչուհու՝Ֆլորա Մարտիրոսյանի հետ նրանց ապրած տարիները փորձությունների, բայց նվիրումի ու սիրո տարիներ էին: Ջերմ տարիներ: Նրանց ընտանիքը  փոքրիկ,  գեղեցիկ, լուսավոր մի օջախ էր Հայաստանից երբեմն-երբեմն հեռու, բայց միշտ Հայաստանի հետ ու Հայաստանով: Հրահատը հայկական հեռուստատեսության նվիրյալներից էր: Նա երկար տարիներ էր իր կյանքից նվիրել հեռուստատեսությանն ու եթերին: Մենք բախտ ունեցանք միասին հայկական հեռուստատեսությունում աշխատել 90-ականների ամենածանր օրերին, երբ թվում էր, թե այլեւս ոչինչ հնարավոր չէ փրկել, բայց նվիրումը, լավատեսությունը, հույսը, ոգեւորությունը ապրեցնում էին, ու Հրահատի ներդրումը դրանում մեծ էր: Հիմա նորից իրենց ոչ երկրային կյանքում պիտի հանդիպեն Հրահատն ու Ֆլորան, որ իրենց զավակների պահապան հրեշտակները մնան՝ արդեն երկնային անսահմանությունից»:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ