Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՆԱԽԿԻՆ ՕԵԿ-ԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼՈՎ ՕԵԿ-ԻՆ` ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼՌՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ՆԱԽԿԻՆ ՕԵԿ-ԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼՈՎ ՕԵԿ-ԻՆ` ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼՌՈՒԹՅՈՒՆ

Թեպետ ընդդիմությունը որպես կանոն աղմկոտ է լինում, սակայն նորաթուխ ընդդիմադիր ՙՕրինաց երկիրը՚ օր օրի առավել լռակյաց է դառնում: Մայիսի 12-ին կառավարությունը ԱԺ-ում պետք է ներկայացնի իր ծրագիրը, իսկ թե ՙՕրինաց երկիրը՚ հակված է դեմ քվեարկել, թե` կողմ, քանի որ կառավարությունը իրականացնում է ՀՀ նախագահի նախընտրական ծրագիրը, որին ի սկզբանե կողմ էր ՙՕրինաց երկիրը՚, փորձեցինք պարզել ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներից, սակայն վերջիններս, կարծես թե, որոշել են միայն սեփական լրատվամիջոցներին պատասխանել ու շարունակում են համառորեն չպատասխանել հեռախոսազանգերին: Անգամ, նույնիսկ խոստացված մեկնաբանություններն են մնում անպատասխան: Ուշագրավ է այն, որ մինչ ՕԵԿ-ական պատգամավորները սարսափում են լրագրողական հարցերից, նույնպիսի ծանր վիճակում են հայտնվել նաեւ ՕԵԿ-ին ուրացած նախկին ՕԵԿ-ական նախարարները: Երեկ կառավարության նիստից հետո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը տեսնելով լրագրողների բազմությունը` այնպիսի արագությամբ ճանապարհը փոխեց եւ ճողոպրեց, կարծես, սեւ կատու էր տեսել: Ինչեւէ, նախկին ՕԵԿ-ական նախարարներն ու ներկա ՕԵԿ-ական պատգամավորները որքան էլ հրաժարվում են միմյանցից, բայց նույն ձեռագրով նման վարքագիծ են դրսեւորում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ