Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ

Արխիվ 12-16

Օրերս Պարույր Հայրիկյանը ՙՖեյսբուքով՚ տարածել էր հայտարարություն, ուր նշելով հանդերձ թե ռուսական իմպերիալիզմը ահավոր ՙքըխ՚ բան է, այնուամենայնիվ, իր կողմնակիցներին կոչ արեց մայիսի 9-ին ոչինչ չանել, որպեսզի խուսափեն սադրանքներից:

Թե ինչու պետք է ձեռնպահ լինեն որեւէ ակցիաներից ինչպես մայիսի 9-ին, այնպես էլ առաջիկա 2 շաբաթներին` նա խոստացավ բացատրել 2 շաբաթից, երբ կվերադառնա: Ինչպես տեղեկացանք արեւմտամոլ ՙտուսովկային՚ մոտ կանգնած աղբյուրից, այնտեղ շատ է քննարկվել, թե ինչպես անել, որպեսզի հարամեն մայիսի 9-ի ՙռուս գաղութարարների՚ տոնը, ու հնչել են նաեւ ագրեսիվ, հակաօրինական եւ առանձնահատուկ ցինիզմով առանձնացող տարբերակներ, ընդհուպ Մեծ հայրենականի վետերանների հանդեպ խուլիգանական արարքները: Հայրիկյանը թերեւս ճիշտ համարեց գլխանց իսպառ բացառել իր անձի կապը այդպիսի տականքային բաների հետ, քանզի ի վերջո ամենահին քաղաքական գործիչներից է եւ բարձր է գնահատում սեփական անունը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ