Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙԲՈԼՈՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՆ՚

Արխիվ 12-16

ՙԲՈԼՈՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՆ՚

Ինչպես հայտնի է` ՀՀ ԱՆ-ն վերջին մի քանի օրերի ընթացքում SMS հաղորդագրությունների միջոցով զգուշացնում է ծնողներին, որպեսզի թե իրենք եւ թե  իրենց բալիկները անպայման դիմեն մոտակա բուժկետ` պատվաստվելու համար: Մեր ընթերցողներից ոմանց հետաքրքիր էր, թե ինչ պատվաստումների մասին է խոսքը, քանի որ SMS հաղորդագրությունների մեջ չի նշվում դրա մասին: Թե ինչ պատվաստումների մասին է խոսքը, պարզաբանում խնդրեցինք Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ, ով մասնավորապես նշեց.
-Իմունիզացիայի շաբաթի շրջանակներում մենք փորձեցինք բնակչությանը մեկ անգամ եւս իրազեկել պատվաստումների մասին, եւ այդ  SMS հաղորդագրության իմաստը հենց դրանում էր: Խոսքը սովորական պլանային պատվաստումների մասին է:
- Հանրության շրջանում դեռեւս մտավախություններ կան պատվաստումների հետ կապված: Շատ ծնողներ նշում են, որ չեն տեղեկացվում, թե ինչ պատվաստանյութ է ստանում իր երեխան:
- Այն ծնողները, ովքեր մտավախություն ունեն, կարող են մտնել պոլիկլինիկա եւ հենց այնտեղ ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Մեր ունեցած բոլոր պատվաստանյութերը եվրոպական արտադրության են, բոլորի ժամկետները մինչեւ 2016 թվականն են:
- Կարող եք պաշտոնապես հրապարակել այն բարձաստիճան պաշտոնատար անձանց երեխաների, թոռների անունները, ովքեր պատվաստվել են:
- Անվանական ցուցակ ես այս պահին չեմ կարող հրապարակել, քանի որ դրա համար ես պետք է պահանջեմ բոլոր պոլիկլինիկաներից, որպեսզի ինձ այդպիսի ցուցակ ներկայացնեն: Բայց այն թվերը, որոնք մենք ներկայացնում ենք` մոտ իննսուն տոկոս ընդգրկում, նշանակում է, որ գրեթե բոլորը պատվաստվում են: Մեկ-երկու հրաժարումները չեն խոսում, որ պաշտոնատար անձինք չեն պատվաստվում: Չկա մի այնպիսի երկիր, որտեղ դժգոհողներ չլինեն. եթե համեմատենք հարեւան Վրաստանի հետ, այնտեղ պատվաստումների ընդգրկումը նույնիսկ յոթանասուն տոկոսի չի հասնում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ