Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Օդեսայում մահացած հայերին ծաղրում են

Արխիվ 12-16

Օդեսայում մահացած հայերին ծաղրում են

Այսօր՝ մայիսի 10-ին, Հայաստանում Ուկրաինայի դեսպանության առջև հարգանքի տուրք  մատուցվեց . մայիսի 2-ին  Օդեսա քաղաքում տեղի ունեցած զանգվածային բախումների ժամանակ մահացած 46 քաղաքացիների հիշատակին :

Ուկրաինայի դեսպանատան դիմաց, «Ոչ ֆաշիզմին», «Սումգայիթ 1988, Ադրբեջանական ֆաշիզմ, Օդեսա 2014, Ուկրաինական ֆաշիզմ»  պաստառներով հավաքված մոտ երկու տասնյակ քաղաքացիները մոմեր վառեցին, մեխակներ դրեցին դեսպանատան մուտքի առջեւ:

«Մենք ֆաշիզմը ջարդել ենք, իսկ այսօր այն վերածննունդ է ապրում հետխորհրդային երկրներում: Ֆաշիզմը զենք է, որով իրականցվում են  հեղաշրջումներ, պատերազմներ: Մարդուն չի կարելի վառել նրա համար, որ նրա կարծիքը չի համապատասխանում չակերտյալ դեմոկրատական ստանդարտներին, որը ռումբերով են բերում աշխարհ: Այնտեղ վառել են մարդկանց եւ թույլ չեն տվել, որպեսզի նրանց օգնություն ցույց տան»,- ասաց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը:

Արման Բոշյանի կարծիքով՝ Եվրամայդանում մահացած հայերին այսօր հիշում  եւ հարգում են, իսկ Օդեսայում մահացած հայերին՝ ծաղրում. «Կան մարդիկ, ովքեր այդ զոհերին սարքել են հումորի թեմա: Առաջին հայը, որ զոհվեց Եվրամայդանում, Սերգեյ Նիկոյանն է: Շատ խոսվեց այդ հայի մասին, ով իր գաղափարների համար զոհվեց: Լավ թե վատ գաղափար, այլ հարց է: Բայց երբ զոհվեց Ռուբեն Հովհաննիսյանը, ինչո՞ւ ոչ մեկ չէր հիշում իր մասին, մի՞թե նրա համար, որ նա հակառակ կողմից է»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ