Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Սեքսոպաթոլոգ. ««ՍԵՔՍԱԲՈՒԽ» ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ԳՐՈՒՄ` ԿԱՅՔԻ ԴԻՏԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ» (+Տեսանյութ)

Արխիվ 12-16

Սեքսոպաթոլոգ. ««ՍԵՔՍԱԲՈՒԽ» ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ԳՐՈՒՄ` ԿԱՅՔԻ ԴԻՏԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ» (+Տեսանյութ)


Մայիսի 10-ը սեքսոպաթոլոգների միջազգային օրն է: Օրվա խորհուրդի մասին եւ ոչ միայն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ. ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ: Մասնագետը չհերքեց այն կարծիքը, թե տարիներ առաջ ավելի մեծ է եղել հետաքրքրությունը սեքսուալ թեմաների շուրջ: Այսօր մի տեսակ նվազել է այդ հետաքրքրությունը: Մասնագետին, ի դեպ, չեն գոհացնում սեռական առողջությանը վերաբերվող այն նյութերը, որոնցով այսօր ողողված է համացանցը: Ըստ Շահրամանյանի` մատուցած նյութերի մեծամասնությունը, ոչ ավել, ոչ պակաս, դատարկաբանություն է. ունեն կանչող վերնագրեր:

«Ցավալին այն է, որ հանրությունն արդեն հանգիստ է մոտենում յուրաքանչյուր առողջական խնդրին, քանի որ գիտի` լուծումը հաստատ կգտնի համացանցում»:

Վ. Շահրամանյանը նաեւ նկատեց, որ նյութերի մեծամասնությունը գրվում են` կայքում դիտումներ ապահովելու նպատակով: Խոսքը, այսպես ասած, անհեղինակ նյութերի, կծկտուր, երբեմն սխալ թարգմանությամբ մատուցած նյութերի մասին է: «Որպես մասնագետ` մտահոգությունս եմ հայտնում այս հարցի վերաբերյալ: Ի՞նչ ենք շահում արդյունքում, եթե փորձում ենք ապահովել նմանատիպ նյութերի դիտելիությունը: Չէ՞ որ բոլորիս էլ քաջ հայտնի է, որ այդ նյութերի զգալի մասը մասնագիտական գրչով չի գրված: Կարդում ես առաջին երկու տողերը եւ հասկանում, որ վերնագիրը բացարձակ կապ չունի բովանդակության հետ: Բովանդակությունն էլ, մեղմ ասած, հեռու է բժշկական սեքսոլոգիայից: Եվ ո՞րն է նպատակը: Ջանասիրաբար հրամցնել ապատեղեկացված եւ հաճախ վտանգավոր տեղեկատվությու՞ն:  Այցելուն դառնա անգրագե՞տ... Իսկ ավելի լավ չի լինի, եթե նույն սկզբունքով առաջնորդվելով՝ լրագրողները չզլանան եւ նմանատիպ նյութեր պատրաստելիս դիմեն համապատասխան մասնագետի օգնությանը՝ աշխատանքը առավել գրագետ եւ օգտակար դարձնելու նպատակով: Արդյունքում եւ՛ դիտելիությունը կլինի ապահոված, եւ՛օգտակարությունը»:

 

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ