Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ՀԱՂԹԵՑ «ԹՐԱՇԻ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ՀԱՂԹԵՑ «ԹՐԱՇԻ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Ավարտվեց «Եվրատեսիլ-2014»-ը եւ այս անգամ եւս անկանխատեսելի մրցույթն առաջնորդվեց անկանոն քաղաքականությամբ: Թեպետ արդեն ամիսներ առաջ կանխատեսվում էր, որ թրաշով աղջիկը գրավելու է ողջ Եվրոպան ու ոչ թե գնահատվելու է լավ ելույթն ու գեղեցիկ բեմականացումը` շոուն, այլ` անդեմ սեռն ու թրաշը: Այնուամենայնիվ, Հայաստանը միավորներ ստացավ հետեւյալ հերթականությամբ. Առաջին 12 միավորը` Ֆրանսիայից, որից հետո հայտնվեցիքն 3-րդ հորիզոնականում, ապա 12-ական միավորներ ստացանք նաեւ Կոնչիտայի հայրենիքից` Ավստրիայից եւ մեր եղբայր պետությունից` Վրաստանից: 10-ական միավորներ ստացանք Մոնտենեգրոյից, Լատվիայից, Ուկրաինայից եւ Բելառուսից, վերջինիս 10 միավորի շնորհիվ նույնիսկ մի պահ հայտնվեցինք 2-րդ հորիզոնականում: Մակեդոնիայից եւ Ռուսատանից ստացանք 8-ական միավորներ, թեպետ ամենաանսպասելին հենց Ռուսատանի 8 միավորն էր, քանի որ Ռուսաստանն իր 10 միավորը շռայլեց Ադրբեջանին, 12 միավորը` Բելառուսին: Հունաստանից, Ռումինիայից, Նիդեռլանդներից եւ Հունգարիայից ստացանք 7 միավոր, Սան Մարինոյից, Մալթաից, Գերմանիայից եւ Իսրաելից` 6 միավոր: Շվեդիայից եւ Էստոնիայից` 5 միավոր, Պորտուգալիայից, Ֆինլանդիայից եւ Իսպանիայից 4 միավոր: Մոլդովայից ստացանք 3, Դանիայից եւ Իսլանդիայից 2 եւ Լեհաստանից 1-ական միավորներ:

Հայաստանից միավորները Եվրոպային ներկայացրեց հաղորդավարուհի Աննա Ավանեսյանը եւ 8 միավոր ստացավ Բելառուսը, 10 միավոր` Ռուսաստանը եւ 12-ը շատ տարօրինակ կերպով գնաց Մոնտենեգրոյի օգտին:

Այնուամենայնիվ, Հայաստանը 174 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը եւ հաղթող երկիր դարձավ Ավստրիան` իր թրաշով Կոնչիտայի շնորհիվ: Այս ամենից հետո հերթական անգամ համոզվեցինք, որ այս տարվա «Եվրատեսիլը» վերածվեց «կոնչիտատեսիլի» եւ հաղթեց հենց թրաշի քաղաքականությունը:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ