Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԱԿ-Ը ՀՅԴ-ԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ ՍԵՊԱՐԱՏԻԶՄԻ ՄԵՋ

Արխիվ 12-16

ՀԱԿ-Ը ՀՅԴ-ԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ ՍԵՊԱՐԱՏԻԶՄԻ ՄԵՋ

Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանը սկսվեց կուտակային կենսաթոշակների օրենքում փոփոխություններ կատարելու հարցով: Ըստ էության կառավարությունը ներկայացրել է սկզբունքորեն նոր նախագիծ, որով փաստացի դադարեցվում է պարտադիր բաղադրիչը: Քաղաքացին ընդամենը դիմում գրելով կարող է չվճարել այդքան աղմուկ հանած իր աշխատավարձի 5 տոկոսը: Այդ որոշմանը կառավարությունը հանգել է վարչապետի ընդդիմության հետ հանդիպումից հետո: Ամփոփիչ ելույթներում ՀՅԴ-ն հայտարարեց, որ կողմ է քվեարկելու կառավարության ներկայացրած այդ նախագծին, որի համար Լեւոն Զուրաբյանի կողմից մեղադրվեց կառավարության հետ սեպարատ համագործակցության մեջ: Զուրաբյանը շտապեց հայտարարել, որ դեմ է քվեարելու օրինագծին: ԲՀԿ-ն էլ իր հերթին տեսնելով դրական եւ բասացական կողմերը դեռ չի կողմնորոշվել, թե ինչպես է քվեարկելու: Իսկ <Ժառանգություն> խմբակցությունը դիրքորոշում որպես այդպիսին չյատնեց: Զարմանալիորեն խիստ դիրքորոշում հայտնեց ՕԵԿ-ը, որը հայտարարեց, որ դեմ է օրինագծին ելնելով դրանից սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը իր ելույթում հիշեցրեց, որ ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն ի սկզբանե, դեռ 2010 թվականին կողմ են քվեարկել պարտադիր կուտակյինի օրենքին: Այդ հիշեցումը Հեղինե Բիշարյանի մոտ բուռն արձագանք առաջացրեց եւ տեղից բուռն բանավեճի բռնվեց Հակոբ Հակոբյանի հետ:

Ի դեպ նշենք, որ Գալուստ Սահակյանի ընտրութունից հետո արդեն երկրորդ հարցն է, որի շուրջ քառյակն ունի հակադիր դիրքորոշումներ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ