Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Յանուկովիչ. ՛՛ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՎԵԼ Է՛՛

Արխիվ 12-16

Յանուկովիչ. ՛՛ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՎԵԼ Է՛՛

Դոնբասի բնակչության բացարձակ մեծամասնությունը մասնակցել են ինքնորոշման հանրաքվեին, քանի որ ուկրաինական ժողովրդի համբերությունը սպառվել է: Այս մասին ասված է Վիկտոր Յանուկովիչի հայտարարության մեջ, որը հայտնվել է ռուսական ԶԼՄ-ների տրամադրության տակ:

«Դոնբասում բնակվող բնակչության բացարձակ մեծամասնությունը մասնակցել է  հանրաքվեին և իր ձայնը տվել է պետականության ցանկացած այլ տարբերակի, միայն թե չլինի այն տարբերակը, որի պայմաններում պետությունը սեփական քաղաքացիներին ահաբեկիչ է անվանում և սկսում է անպատժելիորեն սպանել, որովհետև ուկրաինացիների համբերությունը սպառվել է: Ես այժմ կարող եմ ընդունել իմ մի քանի ռազմավարական սխալները, սակայն, իմ խորին համոզմամբ, երբեք ոչ մի իշխանություն, ոչ մի կարիերա կամ ֆինանսական հաջողություն չարժե մարդկային կյանք: Իսկ արյունալի հունտան սպանել է արդեն ավելի քան 300 խաղաղ բնակիչ: Եվ մինչև այս պահը հայտնի չէ, թե քանի երեխա է մահացել, այն երեխաներից, որոնց անօրինական կերպով հավաքագրել են: Նրանց պետք է անհապաղ կանգնեցնել: Ես ձեզ կոչ եմ անում կանգ առնել: Ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչ քանակությամբ մարդ է մասնակցել հանրաքվեին: Դուք կարող եք փորձել արհամարել հանրաքվեի արդյունքները, սակայն ո´չ դուք, ո´չ Եվրոպան, ո´չ էլ այլք այլևս չեն կարող չխոստովանել, որ չկան ահաբեկիչներ և դուք պատերազմ եք վարում ձեր ժողովրդի դեմ»,-ասել է Յանուկովիչը` պահանջելով Դոնեցկից, Լուգանսկից, Օդեսայից և այլ շրջաններից անհապաղ դուրս բերել վարձկաններին և բանակը:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ