Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ԵՐԲ ԵՐԵՎԱՆ ԵՄ ԳԱԼԻՍ, ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՅԵՐԵՆ ԽՈՍԵԼ, ԲԱՅՑ ԱՄԱՉՈՒՄ ԵՄ»

Արխիվ 12-16

«ԵՐԲ ԵՐԵՎԱՆ ԵՄ ԳԱԼԻՍ, ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՅԵՐԵՆ ԽՈՍԵԼ, ԲԱՅՑ ԱՄԱՉՈՒՄ ԵՄ»


Մայիսի 5-9-ը հյուրախաղերով Երեւանում էր գտնվում Մոսկվայի «Պ. Ֆոմենկոյի արվեստանոց»  թատրոնը: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում ցուցադրվեց թատրոնի ամենահայտնի ներկայացումներից մեկը` Ա. Օստրովսկու «Գայլեր եւ ոչխարներ» պիեսը, իսկ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` «Ռուս մարդը randez-vous-ին» ներկայացումը` Ի. Տուրգենեւի «Գարնանային ջրեր» վեպի հիման վրա: Երկրորդ ներկայացումից հետո «Իրավունքը» զրուցեց մեր հայրենակից, թատրոնի երիտասարդ դերասան ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԿԱԲԱՆՅԱՆԻ հետ:

- Ի՞նչ կտանեք Ձեզ հետ Երեւանից:

- Ինչ հնարավոր էր` արդեն տարել եմ: Այս անգամ էլ կտանեմ, այն ինչը, որ միշտ տանում եմ` ընկույզով սուջուխ, բաստուրմա: Այն, ի դեպ, Սուսաննա տյոտյայի մոտից եմ գնում, շատ համեղ է:

- Իսկ տպավորություննե՞ր...

- Անշուշտ... Հրաշալի հանդիսատես ունեք... Դրվագներ կային, որ անգամ Մոսկվայում անհաղորդ են մնում, իսկ այստեղ լիովին այլ արձագանք ունեցան:

- Հուզվո՞ւմ էիք:

- Այն էլ ոնց... Ապրելով Մոսկվայում, երբ իմանում եմ, որ հայ կա դահլիճում` ինձ լավ եմ զգում: Իսկ այստեղ, երբ իմացա` 500 հայ է լինելու դահլիճում` հուզվեցի... Մի տեսակ ամաչում էի, որ պետք է բեմ դուրս գամ եւ ռուսերեն խոսեմ: Երբ Երեւան եմ գալիս, ուզում եմ հայերեն խոսել, բայց ամաչում եմ հանկարծ ինչ-որ բառ սխալ չասեմ:

- Համբարձում, տեղյակ եմ, որ տանը դեմ էին Ձեր դերասան դառնալու ցանկությանը:

- Այո, դեմ էին... Դեմ էին նաեւ նախորդ մասնագիտության ընտրության հարցում: Մայրս ցանկանում էր, որ որդին զինվորական դառնա ու համազգեստ կրի... Գեղեցիկ է...

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Լուսանկարը` ԼԱՐԻՍԱ ԳԵՐԱՍԻՄՉՈՒԿԻ

Հ.Գ. - Նյութի շարունակությունը կարող եք ընթերցել «Իրավունք» թերթի վաղվա տպագիր համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ