Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ «ՀԱՆՈՒՆ ԿԱՐԵՆԻ ԼԻԱՐԺԵՔ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ»

Արխիվ 12-16

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ «ՀԱՆՈՒՆ ԿԱՐԵՆԻ ԼԻԱՐԺԵՔ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ»

 

 

Մայիսի 10-ին ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ համերգասրահում տեղի ունեցավ բարեգործական համերգ եւ դրամահավաք, որոնց հասույթը տրամադրվեց արցախյան ազատամարտի մասնակից, դերասան` Կարեն Մկրտչյանի բուժման համար: Երեկոն կայացավ ՀՀ Մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո: Համերգին մասնակցեցին արվեստի հայտնի ներկայացուցիչներ, պարային խմբեր, տարբեր կազմակերպություններ և անհատներ: Բոլոր աջակիցներն ու մասնակիցները պարգևատրվեցին այդ օրը խորհրդանշող պատվոգրերով:

Երեկոյին ներկա էին նաև Կարենի որդիները, նրանցից մեկը հայրիկի փոխարեն մեծ հպարտությամբ բեմ բարձրացավ և «Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության կողմից ստացավ Կարենի երկար սպասված ու երազած «ՄԱՅՐԱԿԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» շքանշանը:

Ծափահարությունները չէին դադարում, ամեն կողմից հնչում էին աղոթքներ ու լավ խոսքեր ուղղված Կարենին, բոլորը ցանկանում էին իրենց խոսքը Կարենի որդիների միջոցով հասցնել դերասանին:

Համերգն ավարտվեց գեղեցիկ բեմադրությամբ, իսկ կազմակերպիչներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներինմաղթեցիրն, որ մեր ազգն այդ օրվա նման միասնական լինի միշտ եւ հավելեցին. «Աստված ձեզ պահապան, իսկ Կարենին էլ` ԼԻԱՐԺԵՔ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ...»:





ԻՆՆԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ