Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Եվրասիական տնտեսական միության հետ սոցիալական ապրանքների հարցը լուծված է

Արխիվ 12-16

Եվրասիական տնտեսական միության հետ սոցիալական ապրանքների

հարցը լուծված էԷկոնոմիկայի նախարար. Եվրասիական տնտեսական միության հետ սոցիալական ապրանքների  հարցը  լուծված է



Հայաստանը Եվրասիական տնտեսական միության հետ գրեթե լուծել է սոցիալական նշանակության ապրանքների ներկրման տուրքերի հարցը:  Այս մասին մայիսի 13-ին լրագրողներին հայտնել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Բանակցությունների ավարտի ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ: «Բայց ինձ թվում է՝ դա մեծ նշանակություն չունի: Մեկ շաբաթ շուտ կամ ուշ լինելը կարծում եմ քիչ բան  է փոխում», - հավելել է Ճշմարիտյանը:

Ըստ նրա՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու բանակցություններն ավարտական փուլում են, իսկ մաքսատուրքերի գանձումներ ցուցակը կարելի է համաձայնեցված համարել: Ընդհանուր առմամբ, Հայաստանը կարող է մոտ 800 ապրանքների մասով  ազատվել ՄՄ-ում գործող տուրքերից: Նախարարը  հերքեց լուրերը, թե Եվրասիական  տնտեսական հանձնաժողովը  ցուցակը կրճատել է 400-ի:

Նշենք, սոցիալական նշանակության ապրանքները, որոնք Հայաստանը ներկրում է ՄՄ անդամ չհանդիսացող երկրներից, ներառում են ավտոմեքենաները, շաքարը, թռչնամիսը, բրինձը, դեղերի մեծ մասը եւ այլն:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ