Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԲՀԿ-Ն ԿՐԿԻՆ ՉԳԻՏԻ ԻՆՉ ԱՆԵԼ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ն ԿՐԿԻՆ ՉԳԻՏԻ ԻՆՉ ԱՆԵԼ

Երեկ  ԱԺ նիստում խոսելով ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ անելու մասին` քաղաքական տարբեր  ուժերի ներկայացուցիչները հայտնեցին տարատեսակ կարծիքներ: Օրինակ` ՀԱԿ-ը, ՙԺառանգությունը՚ դեմ են փոփոխություններին, սակայն ՀՅԴ-ն դրական է արձագանքել դրանց, դե, իսկ ԲՀԿ-ն, ինչպես միշտ, դեռ չի կողմնորոշվում: Թե ինչով է պայմանավորված այդ անկողմնորոշ վիճակը` ճշտեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՑ:
- Եթե իրենք պատասխանեն իմ հարցադրումներին, մենք կկողմնորոշվենք: Առաջինը` խոսքը բյուջե գումար փոխանցելու մասին է, որն էլ, ըստ էության, ենթադրում է, որ պարտադիր բաղադրիչը պահպանվում է: Երկրորդն էլ, մոտ 1.3-1.4 միլիարդի ճակատագիրն է: Դրանք արդեն իսկ ֆոնդերին են փոխանցվել: Երրորդն էլ այն է, որ մենք պահանջում ենք իշխանություններից, որպեսզի նրանք քաղաքական գնահատական տան, թող ասեն` այդ ռեֆորմը ճիշտ է, թե` սխալ, նրանք նահանջում են, թե առաջ են գնում:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ