Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ, ԴԺԲԱԽՏԱԲԱՐ, ՆՐԱՆՑ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴԵԼՈՒ ԼԾԱԿՆԵՐ ՉՈՒՆԻ՚

Արխիվ 12-16

ՙԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ, ԴԺԲԱԽՏԱԲԱՐ, ՆՐԱՆՑ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ
ԱԶԴԵԼՈՒ ԼԾԱԿՆԵՐ ՉՈՒՆԻ՚


Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում օրերս տեղի ունեցած բախումների ժամանակ սպանվել է Գառնիկ Արզումանյանը: Ըստ մամուլում տարածված տեղեկատվության` 45-50 տարեկան հայ տղամարդը քաշքշուկների մեջ է ընկել, եւ նրա գլխին հարվածել են, որի հետեւանքով մահացել է: Դեպքի վերաբերյալ ՙԻրավունքը՚ փորձեց մանրամասներ պարզել Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ.
-Այս պահին մենք դեռ ճշտում ենք փաստերն ու հանգամանքները:
- Պարոն Մանուկյան, հայաստանյան մամուլում կա տեղեկատվություն, որ Գ. Արզումանյանը ՀՀ քաղաքացի է եղել:
- Մենք այդ տեղեկատվությունը ստացել ենք, հիմա ճշտում ենք մանրամասները:
- Իսկ ինչ քայլեր է ձեռնարկում դեսպանատունը, որպեսզի հայերը չհայտնվեն նման դեպքերի կիզակետում:
- Ուկրաինայում ապրում է շուրջ կես միլիոնից ավել հայ: Իհարկե, բոլոր հայերին մենք կոչ ենք անում, որ չխառնվեն եւ զերծ մնան նման հարցերից: Ապրում են, թող ապրեն: Բայց ամեն մարդ ունի իր քաղաքական հայացքները, իր դիրքորոշումը, եւ դեսպանատունը, դժբախտաբար, նրանց գիտակցության վրա ազդելու լծակներ չունի: Մարդիկ, ովքեր լսում են, նորմալ է լինում, իսկ մարդիկ, ովքեր ունեն իրենց կողմնորոշումը եւ հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը, շարժվում են այնպես, ինչպես կամենում են: Նրանց վրա որեւէ մեկը բռնանալու կամ ազդելու իրավունք չունի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ