Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԿՆՈՋԸ ԽԵՂԴԵԼ Է ԽԱՆԴԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Արխիվ 12-16

ԿՆՈՋԸ ԽԵՂԴԵԼ Է ԽԱՆԴԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Երեկ ողբերգական դեպք է պատահել Տավուշի մարզի Իծաքար գյուղում: Նույն գյուղի բնակիչ 1981թ. ծնված Մերուժան Հարությունյանը խեղդամահ է արել կնոջը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Իծաքարի գյուղապետ ԱՐԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ: Գյուղապետի խոսքով.
- Մերուժանը պայմանագրային զինծառայող էր, իսկ կինը` տնային տնտեսուհի: Նրանք երեք երեխա ունեն` երկու աղջիկ, մեկ տղա, ամենամեծ երեխան տասը տարեկան է:
Թե ինչն է ամուսնու նման պահվածքի պատճառը, գյուղապետը դժվարացավ ասել.
- Նախնական վարկածով, այսինքն` վերջերս, կնոջ պատմելով` ամուսինը սկսել է մի այլ կարգի խմել եւ խանդել կնոջը: Թե ում եւ ինչ պատճառով` տեղյակ չեմ: Բայց որ ընտանեկան վեճ էր եղել խանդի պատճառով, դա հաստատ է: Նա արարքը արել է եւ անհայտացել, ոչ ոք չգիտի նրա գտնվելու վայրը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ