Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՄԻՇՏ ԽՈՍՈՒՄ ԵՄ` ԵՐԲ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԵՄ»

Արխիվ 12-16

ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՄԻՇՏ ԽՈՍՈՒՄ ԵՄ` ԵՐԲ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԵՄ»


Երգահան ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ երկարատեւ դադարից հետո մայիսի 16-ին հանրությանը կներկայանա միանգամից երկու նորությունով: Նախ կկայանա երրորդ` «Լուռ անջատում» ձայնասկավառակի, ապա` App հավելվածի պաշտոնական շնորհանդեսը: «Իրավունքի» հետ զրույցում Կարենը բացատրեց, թե ինչ է իրենից ներկայացնում պաշտոնական հավելվածը, ապա պատմեց թողարկվելիք ձայնասկավառակի մասին.

- Հավելված կամ App ասվածը ծրագիր է սմարթֆոնների համար: Այն հիմնականում հայտնի դարձավ շնորհիվ ամերիկյան Apple կազմակերպության: Iphone բջջային հեռախոսներից օգտվողները կարող են տարատեսակ հավելվածներ ներբեռնել իրենց հեռախոսներ: Հարցը մի փոքր ինտերնետային տեխնոլոգիաների ոլորտին է վերաբերում: Իրականում Հայաստանում նորություն չէ, արդեն կան հայկական բազմաթիվ հավելվածներ, որոնք նորագույն տեխնոլոգիաների զարգացման այս դարաշրջանում գրավել են բոլոր բնագավառները եւ հետեւաբար, ես նույնպես չէի կարող զերծ մնալ այս տեսակ զարգացումներից: Այսօր մեծ ուրախությամբ ներկայացնում եմ իմ պաշտոնական հավելվածը, որն իր տեսակով շատ հաջող եւ պրոֆեսիոնալ ծրագիր է` շնորհիվ ծրագրավորող Վահան Հարությունյանի: Արդեն իսկ հայկական վիրտուալ շուկայում եղած այս տեսակ App-երից Kavin Grig հավելվածը https://itunes.apple.com/app/id874846932 միանշանակ տարբերվում է թե՛ իր հարմարավետությամբ, թե՛ ձեւավորմամբ եւ թե՛ այլ հնարավորություններով:

- Գրեթե 3 տարի ձայնասկավառակի եւ համերգային ծրագրի տեսքով դադարել էիք գործունեություն ծավալել, ի՞նչն էր պատճառը:

- Դադարի համար կային տարբեր պատճառներ, նախ` իմ երկարատեւ բացակայությունը Հայաստանից, ապա նաեւ` այլ տարատեսակ եւ բազմաթիվ պատճառներ: Կարծում եմ` այս դադարն ինձ համար շատ օգտակար էր, ես չեմ շտապում եւ միշտ խոսում եմ` երբ ասելիք ունեմ:

- 3-րդ ձայնասկավառակը լույս կտեսնի ոչ թե կրիչների վրա, այլ` վիրտուալ տիրույթում, ինչո՞ւ:

- Այո, պաշտոնական հավելվածի հետ մեկտեղ նաեւ հանրության դատին կներկայացնեմ իմ 3-րդ` «Լուռ անջատում» ձայնասկավառակը: Իրականում այն կտպագրվի նաեւ կրիչների վրա, սակայն մոտակա ամիսների ընթացքում հավելվածից օգտվողներին բացառիկ հնարավորություն կընձեռվի անվճար վայելել նոր ալբոմի երգերը, որտեղ ընդգրկված են իմ հեղինակային երգերը` տարբեր կատարողների կողմից: Կան բազմաթիվ անակնկալներ, որոնց մասին այս պահին կնախընտրեմ լռել:

- Ի՞նչ է տեղի ունենալու, եւ ովքե՞ր են հանդես գալու մայիսի 16-ին:

- Այդ օրը կլինի հավելվածի պաշտոնական շնորհանդեսը, ինչին կհաջորդի հաճելի երեկույթ: Կարծում եմ` հրաշալի առիթ է հանդիպելու ինչպես ընկերների, կոլեգաների, այնպես էլ` բազմաթիվ երկրպագուների հետ, որոնց հետ հանդիպումն այդքան ձգձգվում էր:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ