Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՂԱՆԴՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ՊԱՏՃԱՌ

Արխիվ 12-16

ԱՂԱՆԴՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ՊԱՏՃԱՌ

Աղանդները, որոնք ոչ ճշմարիտ դավանաբանություն են մարդկանց համար դառնում են դեպրեսիայի պատճառ: Դրանց սխալ մեկնաբանությունը բերում է դեպրեսիայի, քանի որ մարդկանց մոտ արդեն ձևավորվում է ծանր հոգեվիճակ, որ ինքն այլևս փրկություն չունի, այս ամենը մարդուն կարող են տանել ընդհուպ մինչև ինքնասպանության: «Ահա այստեղ է երևում, թե ինչ կապ ունի ճշմարիտ և սխալ հավատը մարդու հետ: Մարդկանցից շատ շատերը մտնելով աղանդավորական կառույցի մեջ հայտնվում են ծուղակում: Ընդհանրապես այս ամենը բիզնես է հավատի քողի տակ:Աղանդավորականների խնդիրն է մարդուն անձնազրկել , պահել վախի մեջ, որպեսզի նա վճարի»,- նշեց նարեկագետ ԱՐՄԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ և հավելեց, որ իրեն դիմած մարդիկ, ովքեր դեպրեսիայի մեջ էին հայտնվել «Կյանքի խոսք»աղանդավորական շարժման և Ավետարանչական եկեղեցու պատճառով իր խոսքերի վառ ապացույցն են: Աղանդավորական շարժումնները, նրա բնորոշմամբ, մարդկանց տանում են դեպի մեղքեր:

Հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքով էլ`աղանդավորակն շարժման մեջ մարդկանց ներգրավվելու և պահելու կարևոր մեխանիզմներից է մարդկանց մեջ մեղքի և վախի զգացում առաջացնելն է: «Այդ կառույցներն են, որ մարդուն հավատացնում են, թե ինքը մեղավոր է, չկա փրկություն և նա կործանվելու է:Եվ համոզելով իրենց շարքերը տանում, բացատրելով, թե աշխարհը կկործանվի, մարդիկ կոչնչանան իսկ նա կապրի»,-շեշտեց հոգեբանը Մեծ քաղաքներում ըստ Արմեն Ներսիսյանի կարող են ավելի շատ դեպրեսիաներ առաջանալ, այդ դեպքում կարելի է հաշվի առնել միայն ֆիզիական աղտոտվածությունը ,իսկ գյուղերում իրավիճակն այլ է` մաքուր բնություն , մաքուր օդ, հանգստություն:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ