Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Շ. ԱԶՆԱՎՈՒՐԸ «ՀԱՅԱԿԻՆ» ՀԵՏԵՎԵՑ ԳՐԵԹԵ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Արխիվ 12-16

Շ. ԱԶՆԱՎՈՒՐԸ «ՀԱՅԱԿԻՆ» ՀԵՏԵՎԵՑ ԳՐԵԹԵ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Հայակ»  ազգային կինոյի մրցանակաբաշխությանը, որի ընթացքում հայտնի դարձան երեկոյի մրցանակակիրները:

«Լավագույն խաղարկային ֆիլմ» եւ «Լավագույն ռեժիսոր» «Հայակ» մրցանակների արժանացավ  Սերժ Ավետիքյանի և ուկրաինացի Օլենա Ֆետիսովայի  «Փարաջանով»  ֆիլմը: «Լավագույն դերասանուհի» դարձավ Լուսի Աբդալյանը «Կաուչո» ֆիլմում գլխավոր դերակատարման համար: «Լավագույն դերասան» համարվեց Սերժ Ավետիքյանը`  «Փարաջանով»  ֆիլմի գլխավոր դերակատարման համար:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» «Երկրորդ պլանի լավագույն դերասան» համարվեցին Խաչիկ Չալիկյանի «Անպոչ ճգնավորը» ֆիլմի դերակատարներ Նարինե Գրիգորյանն ու Աշոտ Ադամյանը:

«Լավագույն սցենար» ճանաչվեց  Արեգ Ազատյանի և Շողիկ Թադևոսյանի  «Ռոմանտիկներ» ֆիլմը: «Լավագույն օպերատոր»` Թամմամ Համզան` Սուրեն Բաբայանի «Փուշ» ֆիլմի համար:

«Լավագույն նկարիչ»` ուկրաինացի բեմադրող նկարիչ Վլադիսլավ Ռիժիկովը` «Փարաջանով» ֆիլմի համար: «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»` Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազը»: «Լավագույն վավերագրական ֆիլմ»` Աշոտ Սարգսյանի «Նամակ մորը» ֆիլմը:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ»` Վրեժ Քասունու «Արշալույս» ֆիլմը:

«Լավագույն դեբյուտ»` Ալեքսանդր Բաղդասարյանի  «Ճանապարհ»  ֆիլմը:  «Լավագույն արտասահմանյան ֆիլմ»` բելգիահայ պրոդյուսեր և ռեժիսոր Րաֆֆի Աղեկյանի «Կինշասա. խենթ հող» վավերագրական կինոնկարը:

Ի դեպ, գրեթե ամբողջ երեկոյի ընթացքում իր ներկայությամբ «Հայակը» պատվեց կենդանի լեգենդ Շառլ Ազնավուրը, ով  արժանացավ «Հայակի»` Ռուբեն Մամուլյանի անվան հատուկ մրցանակի` համաշխարհային կինոյում ունեցած մեծ ներդրման համար: Հատուկ մրցանակի արժանացավ եւս մեկ կենդանի լեգենդ` Տիգրան Մանսուրյանը:

Այսօր արդեն «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության հյուրերն ու ժյուրիի անդամները` Ալբերտ Մկրտչյան, Սերժ Ավետիքյան, Էդգար Բաղդասարյան, Գեւորգ Գեվորգյան, Աշոտ Համբարձումյան, Միքայել Պողոսյան եւ այլոք,  հյուրընկալվել էին «Արմենիա» գինիների գործարան շրջայցի, որտեղ տնօրինության կողմից արժանացան հյուրասիրության:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ