Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՈՒՄ Է ՙVIVA LA FRANCE՚

Արխիվ 12-16

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՈՒՄ Է ՙVIVA LA FRANCE՚

Երկու օր Հայաստանում էր գտնվում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նկատենք, որ նրա այցը բազմաթիվ քննարկումների առիթ հանդիսացավ, նաեւ այցի ընթացքում տեղի ունեցավ բախում` քաղաքացիական ակտիվիստների եւ ոստիկանության միջեւ: Թե ինչպես է գնահատում այցը մեր արեւմտամետ ընդդիմությունը, ճշտեցինք ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ.
- Ցանկացած մեծ երկրի ներկայացուցչի այցը Հայաստան առաջ է քաշում Հայաստանն աշխարհի քարտեզի վրա երեւալը, քանի որ ոչ միայն հայկական մամուլն է այդ հանդիպումների մասին գրում, այլ նաեւ, բնականաբար, ֆրանսիականը:
Գիտենք, որ եղան համապատասխան հայտարարություններ այն մասին, որ Հայաստան-Եվրոպա հարաբերությունները պետք է շարունակեն, պետք է գտնվի այն մեխանիզմը, որը կօգնի հարաբերությունների էլ ավելի խորացմանը: Նկատենք նաեւ, որ Օլանդն իր հետ բերել է մի մեծ բանակ բիզնեսմենների, որոնք ներդրումային ծրագրեր են քննարկում: Շատ լավ կլինի, եթե այդ բիզնես ծրագրերը կյանքի կոչվեն: Եվ վերջին հաշվով Օլանդը խոսել է ԼՂ-ի հակամարտության հարցի խաղաղ կարգավորման մասին: Դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի հայտարարություն է, որն էլ պետք է հաշվի առնվի:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ