Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՈՒՈՐԼԻՔԸ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ՍՏՈՒԳԵԼ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՈՒՈՐԼԻՔԸ ՓՈՐՁՈՒՄ ԷՐ
ՍՏՈՒԳԵԼ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ


Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերլուծեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան եւ Ադրբեջան: Ինչպես նա նշեց. ՙՕլանդի այցն, ինչ խոսք, հետաքրքրական էր, որովհետեւ Ֆրանսիայի նախագահը շրջայց է կատարում Կովկասյան տարածաշրջանում: Ըստ էության, որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր` Ֆրանսիան շահագրգռված է լուծել Ղարաբաղյան խնդիրը: Պետք է նշեմ, որ Արեւմուտքն ավելի շահագրգռված է, որ տվյալ խնդիրը լուծվի:
Պարզ է, որ արեւմտյան տերություններն ամեն ինչ անելու են, որպեսզի հետ պահեն մեր տարածքը ռուսական ազդեցությունից: Սակայն միեւնույն ժամանակ նրանք քաջ գիտակցում են, որ Հայաստանը հետ չի կանգնի Ռուսաստանի հետ համագործակցելու գաղափարից՚:
Չնայած Արեւմուտքը շահագրգռված է Ղարաբաղյան խնդրի արագ կարգավորմանը, այնուամենայնիվ, Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությունը ցույց է տալիս, որ իրենց համար հարցի լուծումն Ադրբեջանի շահերից է բխում: Այն հարցին, թե Ուորլիքի հայտարարության ֆոնի վրա  Օլանդի այցը կարո±ղ է հանգեցնել հարցի այնպիսի լուծման, որն այդքան էլ ընդունելի չի լինի մեզ համար, բանախոսը նշեց. ՙԵս չեմ գտնում, որ հայաստանյան դիվանագիտությունն այնքան թույլ կարող է գտնվել, որ թույլ կտա հարցը լուծվի` հօգուտ Ադրբեջանի: Կարծում եմ, որ ամեն ինչ կարվի, որ Ղարաբաղյան հարցը լուծվի այնպես, ինչպես պահանջում է պատմական արդարությունը եւ մենք: Բնական է, որ հարցի լուծումը չի կարող արագ լինել եւ հենց Արեւմուտքն էլ է դա շատ լավ հասկանում: Իմ կարծիքով, նման հայտարարություններով նրանք փորձում են ստուգել, թե° ներքին եւ թե° արտաքին լսարանի արձագանքները: Այդ արձագանքներից հետո նրանք կգծագրեն իրենց հերթական գործողությունները՚:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ