Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ԴԵՄ ԵՄ ԱՆՀԻՄՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

Արխիվ 12-16

«ԴԵՄ ԵՄ ԱՆՀԻՄՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»


Եթե Ֆրանսիայի նախորդ նախագահը Հայաստան այցելելով` տեսավ, որ ՀՀ որոշ քաղաքացիներ` ՀԱԿ-ի պաշտպանները` անլվա ու դժգոհ, Ազատության հրապարակում վրանների տակ են գիշերում, ապա այժմյան  նախագահ Ֆրանսուա Օլանդը ավելի ագրեսիվ շերտի հետ ծանոթացավ: Կամ հյուրասեր ազգը վերածվել է չտեսի, կամ էլ` Ֆրանսիայի նախագահին խառնել են Թուրքիայի նախագահի հետ: Երեկ Երեւանի Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող պուրակը հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ եւ Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ կոչելու արարողությանը, որին ներկա էին գտնվելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդը, որոշ բնապահպան ակտիվիստներ փորձում էին խոչընդոտել, թե դեմ են վերանվանմանը: Մինչ հավաքվածները սպասում են երկու երկրների նախագահներին, ակտիվիստները բախվեցին ոստիկանության հետ, ովքեր ստիպված եղան բնապահպաններին հեռացնել պուրակից, բայց ինչպես միշտ «տուժեց» ոստիկանը, ով արժանացավ ակտիվիստների հայհոյանքներին: Կատարվածի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ-ի համանախագահ ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ հետ, ով պատասխանեց մեկ նախադասությամբ.
- Ես դեմ եմ հայհոյանքներին, դեմ եմ ծեծկռտուքներին եւ դեմ եմ անհիմն առարկություններին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ