Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՓԱՅԾԱՂԸ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ Է

Արխիվ 12-16

ՓԱՅԾԱՂԸ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ Է

Այդպես են համարում հանցագործ աջիկների ազգականները, որոնք վճռական են բողոքարկելու Մոսկվայի Նարո-Ֆոմինսկի դատարանի դատավճիռը: Գազանները յոթն էին, այդ թվումª անչափահաս աղջիկներ: Տարիուկես առաջ նրանք դաժանաբար ծեծել էին անչափահաս հաշմանդամ մի աղջնակի եւ խլել էին հեռախոսը: ՙԱվարը՚ հանձնվել էր գրավատուն (հասկանալի էª առանց հետ վերադարձնելու նպատակի), իսկ զոհը հայտնվել էր հիվանդանոցում, որտեղ հեռացրել էին նրա փայծաղը: Հաշմանդամ աղջկան լկտի ՙընկերուհիները՚ նախ ծեծել էին փողոցում, հետո շարունակել են դաժան հաշվեհարդարը անտառում:
Դատարանը զարմանալիորեն մեղմ էր վերաբերվել մեղադրյալների հանդեպ. անչափահաս մասնակիցներին նշանակվել էր պայմանական պատիժ: Ամբողջությամբ չէր բավարարվել նաեւ տուժող կողմիª պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ պահանջը: Սակայն մեղադրյալները եւ նրանց ազգականները հայտարարել են, որ նշանակված մեկ միլիոն ռուբլի փոխհատուցումն էլ շատ է` հեռացված փայծաղի դիմաց:


ԱՇԽԱՏԵՔ ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՆԱԼ

ՙԱվազակային հարձակումների ժամանակ չբղավել, չվիճել, ընդհանրապես որեւէ կերպ չարձագանքել տեղի ունեցող իրադարձությանը՚:
Այդ թվում այսպիսի խորհուրդներ պարունակող բուկլետներ հրատարակելովª Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի ոստիկանները նախապատրաստվում են ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
Հանցագործության բարձր ցուցանիշ ունեցող այդ երկրում համոզված են, որ իրենց երկիր հիմնականում այցելելու են զբոսաշրջիկները ԱՄՆ-ից եւ Եվրոպայից, եւ քանի որ նրանք ծանոթ չեն տեղական հանցագործների գործելակերպին, նրանց անհրաժեշտ է տպագիր զգուշացնել դիմադրություն ցուցաբերելու հետեւանքներին. կարող են առանց հապաղելու սպանել...


ԲՌՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸª ԱՆՓՈՓՈԽ

Վաղուց արդեն բոլորին հայտնի է, որ քրեական աշխարհի առավել կարկառուն գործիչներին պետք է որսալ ռեստորաններում: Այս անգամ իրավապահների համար որսավայր էր հանդիսացել Մոսկվայի ՙԱրարատ՚ ռեստորանը:
51-ամյա ՙօրենքով գող՚ Ալեքսանդր Օկունեւին` Օգոնյոկին, կալանավորելու համար այդ ռեստորան մեկնած ոստիկանները այնտեղ ՙձեռի հետ՚, բռնել էին նաեւ ՙօրենքով գող՚ Անդրեյ Բելյաեւին` Խոբոտին: Հասկանալի է, որ գողերը խուզարկվել էին, հասկանալի է նաեւ, որ Օգոնյոկի մոտ հայտնաբերվել էր ՙառանձնապես  խոշոր չափի՚ թմրանյութ:
Գողական պատմության մեջ չխորացած լրագրողները չեն կարողացել պարզել, թե քանի դատվածություն է ունեցել կամ ունի Օգոնյոկը, եւ գրել են, որ ՙնախկինում մի քանի անգամ դատվածություն ունեցող՚ Ալեքսանդր Օկունեւը լենինգրադցի է, թագադրվել է 1994-ին Վլադիմիրի բանտում... վրացի ՙօրենքով գողերի՚ կողմից: Այդպես էլ կազմվել է ՙվրացական՚ քրեական խմբավորում, որին անդամակցել են հայտնի գողեր Ռեւազ Ցիցիշվիլին, Էդուարդ Ասատրյանը, Ալեքսանդր Սեւերովը եւ Սերգեյ Բոյցովը:


ՍՐԱՆԻՑ ԷԼ ԼԱՎ ԳՈՎԱԶԴ...


Այն, որ բռնվելուց անգամ փորձված հանցագործները ջանք, եռանդ ու փող չեն խնայում, որպեսզի հերթական անգամ չհայտնվեն բանտում, հայտնի է բոլորին: Կներեք, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Օլեգ Միխեեւին դա հայտնի չէ: Այդ օրենսդիրը առաջարկել է մի օրինագիծ, որը համարվում է ՙբանտային կյանքի ու մտածելակերպի պրոպագանդայի՚ դեմ ուղղված ազդեցիկ միջոց: Ոմանք էլ այն կարծիքի են, որ այդ օրինագիծը ազդեցիկ միջոց է բյուջեն լցնելու համար, քանի որ ՙհանցագործությունները պրոպագանդող՚ ցանկացած դեպք հանգեցնելու է ընդամենը դրամական տուգանքի:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ