Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԷՄՈՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԸ

Արխիվ 12-16

ԷՄՈՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԸ

Օրերս հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում: Գոմում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Հրազդան քաղաքից տատիկին եւ պապիկին հյուր եկած 14-ամյա Մագդան: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Լեռնանիստ գյուղի գյուղապետ Ա. Հայրապետյանը` նշելով, որ աղջկա ինքնասպանության պատճառները դեռ հայտնի չեն:
-Երեխան հաճախակի էր գալիս մորական տատիկ-պապիկի տուն: Շատ աշխույժ, անմիջական աղջիկ էր: Ծողները մոտ երկու ամիս առաջ մեկնել էին Ռուսաստանª աշխատելու, եւ Մագդան ու իր եղբայրը ապրում էին հորական տատիկի  հետ: Աղջիկը շատ կապված էր մորական կողմի հետ, ամեն շաբաթ-կիրակի գալիս էր մորական տատիկի տուն: Այդ օրն էլ, ասում են, շատ աշխույժ ու ուրախ է եղել: Տատը տեսել է, որ երեխան որոշ ժամանակ չի երեւում, ու սկսել է փնտրել: Երկար ման գալուց հետո Մագդային գտել է գոմումª կախված վիճակում. աղջիկն էլեկտրական լարն օգտագործելով` ինքնասպանության է դիմել: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 4-ի կողմերը: Տատիկի բղավոցից մի քանի վայրկյան հետո ամբողջ գյուղը դեպքի վայրում էր:
Նշենք, որ ըստ շրջանառվող խոսակցությունների` աղջկա վրա ազդեցություն են գործել Էմոները: Կատարվածի պատճառները պարզելու համար նաեւ ուսումնասիրում են նրա ՙՕդնոկլասսնիկի՚ էջը, տանն են խուզարկություն կատարել: Թե որքանով են շրջանառվող խոսակցությունները համապատասխանում իրականությանը, կպարզեն իրավապահ մարմինները: Իսկ մինչ այդ, կատարվում է հետաքննություն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ