Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՄԻՇՏ ԽՈՍՈՒՄ ԵՄ` ԵՐԲ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԵՄ՚

Արխիվ 12-16

ՙՄԻՇՏ ԽՈՍՈՒՄ ԵՄ` ԵՐԲ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԵՄ՚

Երգահան ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ երկարատեւ դադարից հետո մայիսի 16-ին հանրությանը կներկայանա միանգամից երկու նորությունով: Նախ կկայանա երրորդ` ՙԼուռ անջատում՚ ձայնասկավառակի, ապա` App հավելվածի պաշտոնական շնորհանդեսը: ՙ Իրավունքի՚ հետ զրույցում Կարենը բացատրեց, թե ինչ է իրենից ներկայացնում պաշտոնական հավելվածը, ապա պատմեց թողարկվելիք ձայնասկավառակի մասին.
- Հավելված կամ App ասվածը ծրագիր է սմարթֆոնների համար: Այն հիմնականում հայտնի դարձավ շնորհիվ ամերիկյան Apple կազմակերպության: Iphone բջջային հեռախոսներից օգտվողները կարող են տարատեսակ հավելվածներ ներբեռնել իրենց հեռախոսներ: Հարցը մի փոքր ինտերնետային տեխնոլոգիաների ոլորտին է վերաբերում: Իրականում Հայաստանում նորություն չէ, արդեն կան հայկական բազմաթիվ հավելվածներ, որոնք նորագույն տեխնոլոգիաների զարգացման այս դարաշրջանում գրավել են բոլոր բնագավառները եւ հետեւաբար, ես նույնպես չէի կարող զերծ մնալ այս տեսակ զարգացումներից: Այսօր մեծ ուրախությամբ ներկայացնում եմ իմ պաշտոնական հավելվածը, որն իր տեսակով շատ հաջող եւ պրոֆեսիոնալ ծրագիր է` շնորհիվ ծրագրավորող Վահան Հարությունյանի: Արդեն իսկ հայկական վիրտուալ շուկայում եղած այս տեսակ App-երից Kavin Grig հավելվածը միանշանակ տարբերվում է թե° իր հարմարավետությամբ, թե° ձեւավորմամբ եւ թե° այլ հնարավորություններով:
- Գրեթե 3 տարի ձայնասկավառակի եւ համերգային ծրագրի տեսքով դադարել էիք գործունեություն ծավալել, ի±նչն էր պատճառը:
- Դադարի համար կային տարբեր պատճառներ, նախ` իմ երկարատեւ բացակայությունը Հայաստանից, ապա նաեւ` այլ տարատեսակ եւ բազմաթիվ պատճառներ: Կարծում եմ` այս դադարն ինձ համար շատ օգտակար էր, ես չեմ շտապում եւ միշտ խոսում եմ` երբ ասելիք ունեմ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ