Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԳ` ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԻ ՍՐԱՀՈՒՄ

Արխիվ 12-16

ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԳ` ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԻ ՍՐԱՀՈՒՄ

 

Մայիսի 16-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ հոբելյանական փառատոնի «Հոգևոր երաժշտության համերգը»՝ մասնակցությամբ «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի:

«Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախումբը հիմնվել է 2013-ին: Չնայած գոյության կարճ ժամանակահատվածին, երգչախումբը  մեծ ծավալի աշխատանք է կատարել. երկացանկում ներառված են Կոմիտաս վարդապետի և Մ. Եկմալյանի պատարագները, հայ և ռուս կոմպոզիտորների հոգևոր խմբերգեր: Երգչախումբը հիմնել և ղեկավարում է Վահե Բեգոյանը:

Վ. Բեգոյանը նախնական  երաժշտական կրթությունը ստացել է Աբովյանի Զ. Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում՝  ֆլեյտա մասնագիտությամբ: Դպրոցն ավարտելուց հետո 1992-1994 թթ. սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, այնուհետև ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց: 2001-ին ընդունվել է  Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիայի մեներգեցողության բաժին՝ սովորելով Գոհար Գասպարյանի և Գայանե Գրիգորյանի դասարաններում: Կոնսերվատորիայում ուսանելու տարիներից աշխատել է «Հովեր» և Հայաստանի Պետական կամերային երգչախմբերում: «Հովեր» երգչախմբի հրատարակած Կոմիտասյան Պատարագի խմբագիրն է և սարկավագի բաժնի մենակատարը: Որպես մենակատար մասնակցել է Կոմիտասյան Պատարագի համերգային կատարումներին ՀՀ-ում և արտերկրում:

 

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ