Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԿԱՐԵՎՈՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՒ ՋՀԱՆԴԱՄ, ԹԵ ԹՐԱՇՈՎ ԿԱՄ ԿԻՍԱՄԵՐԿ ԲԵՄ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՆԱ

Արխիվ 12-16

ԿԱՐԵՎՈՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՒ ՋՀԱՆԴԱՄ, ԹԵ ԹՐԱՇՈՎ ԿԱՄ
ԿԻՍԱՄԵՐԿ ԲԵՄ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՆԱ


ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հանրային հեռուստառադիոընկերության 2013թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը ներկայացրեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ՌՈՒԲԵՆ ՋԱՂԻՆՅԱՆԸ:
2013 թվականին ՙՀայաստանի հանրային հեռուստաընկերություն՚ ՓԲ ընկերությունը շարունակել է հեռուստահաղորդումների արտադրության եւ հեռարձակման իր առաքելությունը, պատրաստել եւ օրական 24 ժամ հեռարձակել է հեռուստահաղորդումներ` ՙԱռաջին՚ եւ արբանյակային ալիքներով: 2013 թվականի ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում եւ սահմանված պահանջներին համապատասխան` պատրաստել եւ հեռարձակել է թեմատիկ տարբեր ուղղություններով հաղորդումներ` նպատակ ունենալով առավելագույնս բավարարել հանրության տարբեր շերտերի եւ սոցիալական խմբերի հեռուստատեսային պահանջմունքները եւ ապահովել տեղեկացված լինելու նրանց սահմանադրական իրավունքը:
2013թ. ընթացքում ՙԱռաջին՚ ալիքի եթերով հեռարձակվել են 8,733.9 ժամ, իսկ արբանյակային ալիքի եթերով` 8,733.7 ժամ ընդհանուր ծավալներով հեռուստահաղորդումներ:
Հանրային հեռուստառադիոընկերության 2013թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը հանձնաժողովի կողմից ընդունվեց ի գիտություն, այնուհետեւ Ռուբեն Ջաղինյանը պատասխանեց պատգամավորների հարցերին եւ լսեց նրանց մտահոգություններն ու առաջարկությունները` Հանրային հեռուստաընկերության գործունեության վերաբերյալ: Մասնավորապես պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հարց ուղղեց  ՙԵվրատեսիլին՚ այսուհետ մասնակցելու նպատակահարմարության մասին` նշելով, որ ինչպես այս տարվա արդյունքը, այնպես էլ` Ադրբեջանի հաղթանակը նախկինում, ցույց են տալիս, որ ՙԵվրատեսիլում՚ չկա արդար գնահատական, այլ հաղթողները որոշվում են այս կամ այն գործոնի ազդեցության ներքո: Բաբուխանյանը նշեց, որ շուրջ մեկ ամիս հանրությունը  ստիպված էր շփվել անբարոյականության հետ` ՙԵվրատեսիլի՚ հարթակում:  Այդ հարցին Ռ. Ջաղինյանը պատասխանեց, որ կարեւորը հաղթանակը չէ, այլ` լավ մասնակցությունը, եւ ՙԵվրատեսլիը՚ համարվում է եվրոպական ամենահայտնի մրցույթը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ