Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐՆ ԱԶԱՏ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱԿԱՊՈՒՏԻՆՅԱՆ ՑՈՒՅՑԻՆ

Արխիվ 12-16

ՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐՆ ԱԶԱՏ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
ՀԱԿԱՊՈՒՏԻՆՅԱՆ ՑՈՒՅՑԻՆ


Ընդամենը մի քանի օր անց` մայիսի 18-ին, տեղի կունենա, այսպես կոչված, հակապուտինյան հանրահավաքը: Թեպետ այն իրենից որեւէ լուրջ բան չի ներկայացնում, սակայն այնուամենայնիվ նորաստեղծ ՀՀՇ-ի հիմնադիրներից մեկից` ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՑ, ճշտեցինք, թե արդյոք նրա թիմակիցները կմասնակցեն այդ հանրահավաքին:
- Մեզ մոտ նման հարցերը դրվում են հետեւյալ հիմքի վրա. մեր կուսակիցները մշտապես ազատ են մասնակցելու ցանկացած միջոցառման, որին նպատակահարմար են գտնում: Երբեւէ որոշում չի կայացվում` ինչ-որ բանի մասնակցելու հետ կապված: Որոշում կայացվում է միայն մեկ դեպքում, եթե միջոցառումը մենք ենք կազմակերպում:
- Նորաստեղծ ՀՀՇ-ն քաղաքական ասպարեզում չի նկատվում, որն է խնդիրը:
- Այս կյանքում ամեն ինչ հարաբերական է, եթե այլ կուսակցություններ ասպարեզում շատ են երեւում, ուրեմն, կարծում եմ, որ մենք իրոք խնդիր ունենք, սակայն ես չեմ գտնում, որ այսօր որեւէ կուսակցություն ասպարեզում շատ լուրջ կերպով նկատվում է:
- ՀՀՇ-ն որ փուլում է գտնվում, ինչ գործունեություն է ծավալում:
- ՀՀՇ-ն գտնվում է կուսակցական շինարարության փուլում:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ