Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Ներքին Կարմիրաղբյուրի մարզիչ. «ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՄԻ ՇՐՋԱՆՈՒՄ, ՈՐՏԵՂ ՍՊՈՐՏԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՆԱԽՆԱԴԱՐՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ»

Արխիվ 12-16

Ներքին Կարմիրաղբյուրի մարզիչ. «ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՄԻ ՇՐՋԱՆՈՒՄ, ՈՐՏԵՂ ՍՊՈՐՏԸ ԳՏՆՎՈՒՄ Է ՆԱԽՆԱԴԱՐՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ»

 

Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքում «Զորակն» ռազմա-մարզական ակումբի նախաձեռնությամբ  դեռեւս 2013 թվականի մայիսին ստեղծվել է տղաների 18 հոգանոց ֆուտբոլի թիմը, իսկ արդեն սեպտեմբերից գործում է նաեւ աղջիկների բասկետբոլի թիմը, որի կազմում են 12 աղջիկ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հպարտությամբ տեղեկացրեց գյուղի ֆիզկուլտուրայի բազմավաստակ ուսուցիչ, ֆուտբոլի եւ բասկետբոլի մարզիչ ԱՇՈՏ ԳԱԼՍՏՅԱՆԸ:

-Պարոն Գալստյան, այսօր ինչի՞ կարիք ունեն երիտասարդ մարզիկները:

- Մի քիչ խաղադաշտի կարգավորման կարիք ունենք: Այն պետք է հարթեցվի, ցանկապատվի, որ մեջը անասուններ չմտնեն: «Զորակնի» տղաներն ամեն պարագաներով ապահովել են մեզ, մնում է գնդակների հարցը: Ճիշտ է, շատ գնդակներ ունեինք, բայց փչացել են:

- Պարապմունքները վճարովի՞ են:

- «Զորակն» հիմնադրամն է վճարում երեխաների փոխարեն, ամեն ինչ անվճար է:

- Իսկ երեխաների մեջ կա՞ ցանկություն դառնալու պրոֆեսիոնալ մարզիկներ:

- Եթե ցանկություն չունենան, չեն գա պարապմունքի: Օրինակ, աղջիկները 4 ամիս է, ինչ սկսել են պարապել, բայց շատ մեծ ոգեւորությամբ մասնակցում են մարզումներին:

- Հնարավո՞ր է մի օր այս երիտասարդներին տեսնենք տարբեր հայտնի առաջնություններում:

- Մենք ապրում ենք մի շրջանում, որտեղ սպորտը գտնվում է նախնադարյան վիճակում: Միգուցե մի քանի տարի հետո փոխվի, ինչ-որ դրական տեղաշարժեր կլինի, այնպես որ, շատ հնարավոր է:

- Առաջիկայում ի՞նչ ֆուտբոլային կամ բեսկետբոլի հանդիպումների են պատրաստվում թիմերը:

- Իջեւան պիտի գնան եւ բասկետբոլի ընկերական հանդիպումներ պետք է անցկացվեն, հետո ֆուտբոլի:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.- Նշենք, որ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻ առաջնորդությամբ օրերս Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր էին այցելել 140 ուխտավոր ու լրագրող:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ