Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

՛՛ՎԵՐՆԻՍԱԺԻ՛՛ ԳՈՐԾՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՅՈՒՎԵՑԻ ԿԱՐՈՅԻ ՓԵՍԱՆ

Արխիվ 12-16

՛՛ՎԵՐՆԻՍԱԺԻ՛՛ ԳՈՐԾՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՅՈՒՎԵՑԻ ԿԱՐՈՅԻ ՓԵՍԱՆ

Շաբաթ օրը «Վերնիսաժի» մոտ հրաձգության մեջ կասկածվող Գոռ Առաքելյանը՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան, ձերբակալվել է:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության.

«Հայաստանի ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 29-ամյա Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին:

Գոռ Ա.-ն ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ:

Գոռ Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն»:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Տեղի ունեցած վեճի ժամանակ կրակոցները արձակել է Յուվեցի Կարոյի փեսան, ով դրանից հետո անմիջապես փախուստի է դիմել: Հրազենից վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց: Հինգ վիրավորների վիճակը, ըստ բժիշկների, միայն այսօր է կայունացել: Մեր տեղեկություններով վիճաբանությունը ծագել է պատգամավորի փեսայի ավտոմեքենան ավելի հարմար տեղ կայանելու առիթով, ով փորձել է մեքենան կանգնեցնել այնտեղ, որտեղ հենց իրեն է հարմար:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի եւ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ