Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՆՈՐ ԳՐՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝ ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈՅԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՎԻՐԵԼ Է ԲՈԲԻ ՔԵՆԵԴԻՆ

Արխիվ 12-16

ՆՈՐ ԳՐՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝ ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈՅԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՎԻՐԵԼ Է ԲՈԲԻ ՔԵՆԵԴԻՆ

 

20-րդ դարի գլխավոր սեքս խորհրդանիշներից մեկի՝ դերասանուհի ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈՅԻ առեղծվածային մահը, որը ըստ պաշտոնական վարկածի ինքնասպանություն է, առայսօր շարունակում է տարատեսակ դավադրական տեսությունների տեղիք տալ: Ինչպես նշում է Al Arabiya-ն, հետաքննչական 2 լրագրող ՋԵՅ ՄԱՐԳՈԼԻՍՆ ու ՌԻՉԱՐԴ ԲԱՍՔԻՆԸ, ովքեր իրենց համարում են «մոնրոյագետ», գիրք են գրել այս թեմայով, որում պնդում են, թե ՄՈՆՐՈՅԻՆ իրականում սպանել են, իսկ պատվիրատուն ԱՄՆ-ի նախագահ ՋՈՆ ՔԵՆԵԴՈՒ կրտսեր եղբայր ԲՈԲԻ ՔԵՆԵԴԻՆ է եղել: Հեղինակների խոսքերով, ԲՈԲԻՆ «լռեցրել է» դերասանուհուն, քանի որ վերջինը պատրաստվում էր ՔԵՆԵԴԻ ընտանիքի մասին որոշ կարևոր գաղտնիքներ բացահայտել, որոնց մասին գրել էր իր օրագրում:

Հեղինակները նշում են, որ նախագահից բացի ՄՈՆՐՈՆ սիրային կապի մեջ է եղել նաև նրա կրտսեր եղբոր հետ: Սակայն գիտակցելով, որ ԲՈԲԻՆ իրեն լուրջ չի վերաբերվում ու չի պատրաստվում լքել կնոջը՝ ՄՈՆՐՈՆ սպառնացել է մամուլի ասուլիս հրավիրել ու բացահայտել ՔԵՆԵԴԻ ընտանիքի՝ իրեն հայտնի բոլոր գաղտնիքները: Սա, անշուշտ, կվնասեր ՔԵՆԵԴԻՆԵՐԻ իշխանությանը, ուստի ԲՈԲԻՆ որոշել է քայլեր ձեռնարկել՝ տհաճ բացահայտումներից խուսափելու համար: Նշվում է, որ ԲՈԲԻՆ իր թիկնապահների, ինչպես նաև դերասանուհու հոգեբան ՌԱԼՖ ԳՐԻՆՍՈՆԻ հետ եկել են ՄՈՆՐՈՅԻ տուն՝ պահանջելով կնոջ օրագիրը: Մերժում ստանալուց հետո՝ ԲՈԲԻՆ հրամայել է թիկնապահներին ու հոգեբանին թմրանյութի մահացու չափաբաժին ներարկել դերասանուհուն, ինչն էլ ճակատագրական է եղել կնոջ համար:

 

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ