Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙԳՈՐԻՍՈՒՄ ԼՈՒՐՋ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ՚

Արխիվ 12-16

ՙԳՈՐԻՍՈՒՄ ԼՈՒՐՋ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ՚

ՙԻհարկե, Գորիսում բոլոր չորս թեկնածուներն էլ իրենց ձեւով պայքարում են: Չորս թեկնածուներին էլ ճանաչում եմ, չորսն էլ իրենց ձեւով հարգված մարդիկ են: Այսօրվա դրությամբ, ընտրություններն այնպես չեն, որ ինչ-որ մեկը սատարում է, ինչ-որ մեկը դաբրո է տվել, ուրեմն` այդ թեկնածուն հաստատ կանցնի, դաբրոներով ընտրված քաղաքապետը երկար չի ձգում: Գորիսում լուրջ ընտրություններ են տեղի ունենալու, եւ ընտրվելու է այն թեկնածուն, ով վայելում է ժողովրդի հարգանքը, ով վստահում է ժողովրդին՚,- անդրադառնալով տարածված խոսակցություններին, ըստ որոնց, Գորիսում թեժ ընտրապայքար է սպասվում, ասաց ՀՀԿ պատգամավոր ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:
Հարցին` չորս թեկնածուներից ով է ավելի շատ վայելում ժողովրդի հարգանքը, պատգամավորը հետեւյալ խուսափողական պատասխանը տվեց.
- Ես չէի առանձնացնի որեւէ թեկնածուի, չորսն էլ ընտրապայքարի մեջ են, եւ այս պայմաններում առավելությունը տալ որեւէ մեկին` ճիշտ չէ: Այնուամենայնիվ, զգում եմ, որ չորսն էլ պայքարելու են, ես կցանկանայի, որ ոչ ոք իր թեկնածությունը չհանի, եւ չորսն էլ պայքարեն մինչեւ վերջ:
Սակայն այս բոլոր ՙհուսադրող՚ խոսքերից հետո, մեկ է, ՙԳորիսում լուրջ ընտրություններ՚ ակնկալելը ֆանտաստիկայի ժանրից է թվում: Բուդաղյանները վկա...

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ