Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՙՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳԻՆ Old Band-Ը ԿՀՆՉԵՑՆԻ ԿՈՄԻՏԱՍ

Արխիվ 12-16

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ
ՀԱՄԵՐԳԻՆ Old Band-Ը ԿՀՆՉԵՑՆԻ ԿՈՄԻՏԱՍ


Հայկական հարուստ ֆոլկլորային երաժշտության պահպանման եւ տարածման շրջանակներն ընդլայնելու անհրաժեշտությամբ փետրվարին ստեղծվեց Old Band էթնիկ խումբը: Չնայած խումբն ստեղծվել է ընդամենն ամիսներ առաջ, սակայն արդեն հասցրել է ունենալ 2 համերգ ու մի քանի ելույթներ` հանրությանը ներկայանալով ֆոկլորային    երաժշտության հետաքրքիր քառաձայն մշակումներով: Խմբի կատարողները փաստում են, որ Old Band-ն ընտանեկան բենդ է, ուստի ստեղծվել եւ շարունակում է այն ավանդույթները, որոնց հետեւում էին երաժշտասեր Հարությունյանները: Հայ էթնիկ երգերի ընտրությունը հենց այնպես չի կատարվում, ընտրում են խմբի անդամները, քանի որ նրանք ունեն երաժշտական կրթություն, բացի այդ` կատարումները պետք է ծառայեն իրենց նպատակին` հանրությանը մատուցել ֆոկլորային  այն երաժշտությունը, որը մասամբ մոռացվել է եւ մեր օրերում քիչ է հնչում թե° բեմերից, թե° հեռուստաեթերից: Սակայն այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի խմբի համերգներն անցնեն լեփ-լեցուն դահլիճներում: Դրա վառ ապացույցը խմբի առաջին մենահամերգն էր` Հ. Մալյանի անվան թատրոնում, որին հաջորդեց ԵԹԿՊԻ-ում տեղի ունեցած համերգը CIN YOU նախագծի շրջանակում: Խմբի ելույթը ջերմությամբ ընդունվեց նաեւ ՙԱրտ Ֆեստ՚ փառատոնի եւ ՙՀայակ՚ ազգային կինոյի մրցանակաբաշխության ժամանակ: Old Band խմբի անդամ Լիլիթ Հարությունյանի խոսքով` յուրաքանչյուր երգ իր ունկնդիրն ունի, դրանից անմասն չեն մնում նաեւ էթնիկ երգերը, որոնք լսում են ե°ւ երիտասարդները, ե°ւ տարեցները: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպված ՙՉինար ես, կեռանալ մի՚ խորագրով երաժշտական երեկոյին իր մասնակցությունը կբերի նաեւ Old Band-ը, համերգին կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները եւ ժողովրդական, ազգագրական երգեր:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ